«Իրական ոչ մի քայլ չի կատարվում մեր հայրենակիցների ազատ արձակման համար». Տաթևիկ Հայրապետյան

Ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանի ֆեյսբուքյան գրառումը. ««Հետաքրքիր զարգացումներից է նաև այն, որ այստեղի պաշտպաններից մեկը հայտարարել է, որ չեն ուզում իրենք, որպեսզի գործը հասնի միջազգային դատարան, որովհետև մեղադրանքների ավելի քան 95%-ը շինծու է և որևէ ապացույց չկա․․․ Եվ իսկապես, դա այդպես է․․․»։ Սա հատված է Բաքվում գերության մեջ պահվող Դավիթ Բաբայանի ձայնային հաղորդագրությունից։ Բաբայանը նաև խոսել է իր և մեր այլ գործընկերների մոտ առաջացող առողջական խնդիրների մասին։
Ես տարբեր առիթներով գրել եմ, որ եթե պաշտոնական Բաքուն որևէ իրական ապացույց ունենար մեր հայրենակիցների և մեր պետության դեմ, ապա ուղղակի կվազեր միջազգային դատարաններ, այլ ոչ թե ներքին փակ շինծու դատական տեսարաններ կբեմադրեր։ Ավելին, Բաքուն երբեք «խաղաղության պայմանագրի» հարցում նախապայման չէր դնի՝ հետ քաշել միջազգային իրավական հայցերը։ Ադրբեջանում հոյակապ գիտեն, որ իրավունքն ու ապացույցը մեր ձեռքին է, ուղղակի մենք ունենք անկամ և Ադրբեջանի երազանքների ցուցակի իրագործումն ապահովող իշխանություն։ Դա մեր մեծագույն խնդիրն է։
Ցավով պետք է նշեմ, որ ըստ իս՝ ի հեճուկս իշխանությունների հավաստիացումների՝ իրական ոչ մի քայլ չի կատարվում մեր հայրենակիցների ազատ արձակման համար։ Եթե արվեին իրական քայլեր, ապա այդ մարդիկ վաղուց կլինեին ազատության մեջ՝ ի վերջո, հենց օգոստոսի 8-ին նախաստորագրված պայմանագրի մեկ տարվա առթիվ․․․
Չէ՞ որ ԱՄՆ նախագահը խոստացել էր այդ հարցը բարձրացնել Ալիևի առաջ և լուծել»:

«Գլխավոր վտանգն այն է, որ հասարակությունը սովորել է Երևանին ստուգել Բաքվի միջոցով». Լևոն Զարգարյան
3122:54
«Հայաստանի պատմության թանգարանում Հայաստանը նենգափոխում են Անատոլիայով». Արմեն Այվազյան (լուսանկար)
6021:36
Yandex-ը վերականգնում է հասանելիությունը իր հիմնական ծառայություններին
10621:24
ԱՄՆ-ում հետաքննություն են սկսել Թրամփին բոյկոտ հայտարարած հեռուստաընկերությունների նկատմամբ
15921:00
«Մեկ շաբաթից այս տեղանքում արդեն կես մետր ձյուն կլինի». Գագիկ Սուրենյան (տեսանյութ)
8220:24
«Վեց նման հարձակում, և Yandex-ը կմնա առանց ենթակառուցվածքների». Լեոնիդ Յուլդաշև
15420:06
«Այս պահից սկսած Ռուսաստանի և Ուկրաինայի միջև պատերազմում ուժի մեջ է ԷՆԵՐԳԵՏԻԿ ԶԻՆԱՐԱԴԱՐ». Թրամփ
17319:18
«Դավաճանության սկանդալի կենտրոնում». Մեգան Մարքլը ցանկանում է վերցնել երեխաներին և հեռանալ արքայազն Հարրիից
12718:36