«Քաղհասարակություն կոչվածից փչում է քաղաքացիական մեռելահոտ». Դերենիկ Մալխասյան

«Մայր Հայաստան» կուսակցության անդամ Դերենիկ Մալխասյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Ողորմի՛ կողքի մեռելներին.
Սովորաբար, երբ մահացած մարդն ակնհայտ վատն է եղած լինում, նրան հիշելիս ասում են՝ «ողորմի՛ կողքի մեռելներին»։
Հիմա նույնը կարելի է ասել այսպես կոչված քաղհասարակության, իրավապաշտպան կազմակերպությունների ու իրավապաշտպանների մասին․ նրանց մասին, որոնք 20 տարուց ավելի միլիոնավոր դոլարների դրամաշնորհներ են ստացել Հայաստանում ժողովրդավարական արժեքների ամրապնդման պատրվակով, տասնյակ տարիներ իրենց ներկայացրել են որպես արդարության ու մարդու իրավունքների պաշտպաններ։
2018 թվականից հետո դրանք անբուժելի հիվանդացան ու կնքեցին իրենց քաղաքական ու քաղաքացիական մահկանացուն։ Ֆորմալ առումով դրանք դեռ կան, ծղրտում են, թփրտում, տեղավորվում իշխանության համապատասխան անցքերում, բայց բովանդակային առումով վերացել են ու պարում են տարատեսակ օտարերկրյա կենտրոնների դուդուկի տակ։
Վերջին շրջանում Արեգնազ Մանուկյանի գործը որոշիչ լակմուսի թուղթ էր, որտեղ ևս մեկ անգամ ականատես եղանք, որ քաղհասարակություն կոչվածից փչում է քաղաքացիական մեռելահոտ։
Երբ իշխանությունը հոգեբանական խոշտանգման է ենթարկում Արեգնազին ու նրա դեռահաս դստերը՝ արգելելով նրանց շփումներն ու տեսակցությունները, սրանք լուռ են, չեն ծղրտում, չեն դատապարտում ռեժիմի այլանդակությունները։
Մեր պարտքն է արձանագրել ու հիշեցնել, թե բարոյական ու իրավական սոսկալի ճգնաժամի պայմաններում ով ինչ վարքագիծ է դրսևորել»:

«Գլխավոր վտանգն այն է, որ հասարակությունը սովորել է Երևանին ստուգել Բաքվի միջոցով». Լևոն Զարգարյան
3122:54
«Հայաստանի պատմության թանգարանում Հայաստանը նենգափոխում են Անատոլիայով». Արմեն Այվազյան (լուսանկար)
6021:36
Yandex-ը վերականգնում է հասանելիությունը իր հիմնական ծառայություններին
10621:24
ԱՄՆ-ում հետաքննություն են սկսել Թրամփին բոյկոտ հայտարարած հեռուստաընկերությունների նկատմամբ
15921:00
«Մեկ շաբաթից այս տեղանքում արդեն կես մետր ձյուն կլինի». Գագիկ Սուրենյան (տեսանյութ)
8220:24
«Վեց նման հարձակում, և Yandex-ը կմնա առանց ենթակառուցվածքների». Լեոնիդ Յուլդաշև
15420:06
«Այս պահից սկսած Ռուսաստանի և Ուկրաինայի միջև պատերազմում ուժի մեջ է ԷՆԵՐԳԵՏԻԿ ԶԻՆԱՐԱԴԱՐ». Թրամփ
17319:18
«Դավաճանության սկանդալի կենտրոնում». Մեգան Մարքլը ցանկանում է վերցնել երեխաներին և հեռանալ արքայազն Հարրիից
12718:36