«Իշխանության և ընդդիմության միջև կատաղի պայքար է գնում՝ ով ավելի շատ կարժանանա Արևմուտքի հավանությանը». Հայկ Այվազյան

«Լույս» տեղեկատվական-վերլուծական կենտրոնի տնօրեն Հայկ Այվազյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Արևմուտքը, իր կողմից թալանվող և զոհաբերվող ժողովուրդներին ցինիկաբար ծաղրելու պրակտիկա ունի։
Օրինակ, ծնունդով Արցախից մեկին, ով էական դեր էր ունեցել Արցախը հանձնելու գործում, Հայաստանում նշանակում են բարձր պաշտոնին։
Կամ օրինակ կրկին ծնունդով Արցախից մեկին նշանակում են բարձրաստիճան զինվորական պաշտոնին, ով արդարացնում է Արցախը հանձնելու քաղաքականությունը։
Հիմա էլ կարդում եմ, որ ընդդիմադիր խմբակցություններից մեկի պատգամավորը, ով կրկին Արցախից է, հավակնում է եվրոինտեգրման հանձնաժողովի նախագահի պաշտոնին։
Նա իր ելույթում, ոչ ավել, ոչ պակաս, հայտարարեց, որ եվրոպական ինտեգրումը ոչ ընդդիմության, ոչ իշխանության օրակարգը չի կարող լինել, այն ՀՀ օրակարգը պետք է լինի։
Հետո նայեցի այդ պատգամավորի կենսագրությունից մեկ դրվագ և ամեն ինչ պարզ դարձավ։ Նա 2015-ին ուսանել է ԱՄՆ Մասաչուսեթս նահանգի Բոստոն քաղաքում գործող Թաֆթսի համալսարանի Fletcher դպրոցում:
Հայաստանում իշխանության և ընդդիմության միջև կատաղի պայքար է գնում այն բանի համար, թե ով ավելի շատ կարժանանա Արցախի դահիճ՝ Արևմուտքի հավանությանը»:

«Գլխավոր վտանգն այն է, որ հասարակությունը սովորել է Երևանին ստուգել Բաքվի միջոցով». Լևոն Զարգարյան
3122:54
«Հայաստանի պատմության թանգարանում Հայաստանը նենգափոխում են Անատոլիայով». Արմեն Այվազյան (լուսանկար)
6021:36
Yandex-ը վերականգնում է հասանելիությունը իր հիմնական ծառայություններին
10621:24
ԱՄՆ-ում հետաքննություն են սկսել Թրամփին բոյկոտ հայտարարած հեռուստաընկերությունների նկատմամբ
15921:00
«Մեկ շաբաթից այս տեղանքում արդեն կես մետր ձյուն կլինի». Գագիկ Սուրենյան (տեսանյութ)
8220:24
«Վեց նման հարձակում, և Yandex-ը կմնա առանց ենթակառուցվածքների». Լեոնիդ Յուլդաշև
15420:06
«Այս պահից սկսած Ռուսաստանի և Ուկրաինայի միջև պատերազմում ուժի մեջ է ԷՆԵՐԳԵՏԻԿ ԶԻՆԱՐԱԴԱՐ». Թրամփ
17319:18
«Դավաճանության սկանդալի կենտրոնում». Մեգան Մարքլը ցանկանում է վերցնել երեխաներին և հեռանալ արքայազն Հարրիից
12718:36