«Մոտ օրերս վարչակազմը մեծ ոգևորությամբ կհայտնի, որ Եվրոպական շուկան բաց է հայկական կաթնամթերքի համար»․ Արթուր Դանիելյան

«Ադեկվատ» միաբանության հիմնադիր Արթուր Դանիելյանի ֆեյսբուքյան գրառումը. «Մոտ օրերս վարչակազմը մեծ ոգևորությամբ կհայտնի ձեզ, որ այսուհետ Եվրոպական շուկան բաց է հայկական կաթնամթերքի համար: Պատճառն այն է, որ այսօր ՌԴ-ն արգելեց նաև կաթնամթերքի ներմուծումը Հայաստանից: Ինչպես տեսնում ենք՝ ՌԴ վարչապետ Միշուստինի հետ հանդիպումը շատ արդյունավետ է ընթացել, դրա հետևանքով Եվրոպայում շուկա ա, որ բացվում ա հայկական ապրանքների համար: Մեր արտադրողները աննախադեպ հնարավորություն կստանան Եվրոպական շուկան հեղեղել հոլանդական ծաղկից 2 անգամ ավելի թանկ ծաղկով, չեխական ձկից 3 անգամ ավելի թանկ ձկով, գերմանականից՝ 4 անգամ ավելի թանկ կաթնամթերքով, իսպանականից 5 անգամ ավելի թանկ ծիրանով, իտալականից 6 անգամ ավելի թանկ գինով: Նույնը վերաբերվում է ջրեղենին, հյութեղենին, ջեմերին և այլն... ու քանի որ մեր ինֆեկցիոն հիվանդանոցները մանրից աշխարհի առաջատարն են դառնում սննդային թունավորումների բուժման հարցում, վստահ եմ՝ մեր ապրանքի որակը որևէ հարց չի հարուցի Եվրոպայում և ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանատունը, որտեղ 100 հոգուց ընդամենը 20 հոգի էր թունավորվել, դա կհավաստի:
Այս հաջողության առթիվ հիրավի կարելի է մի հատ առանձին ֆեստիվառ կազմակերպել վարչաբենդի գլխավորութամբ»:

«Երբ տնտեսության մեջ սխալ խաղի կանոն է մտնում, դա կարող է ազդել բոլորի վրա»․ Գագիկ Ծառուկյան
196Երեկ, 11:18
ԱՄՆ-ն գտնվում է ԱԲ զարգացման շնորհիվ իրականացվող հսկայական տեխնոլոգիական հեղափոխության փուլում. Reuters
59413.10.2026, 23:24
ԵՄ-ն հաստատել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 22-րդ փաթեթը
97812.10.2026, 13:24
«COP17-ի անվան տակ պետությունը միայն կահույքի համար նախատեսել է 371 մլն դրամ». Անուշ Միրզոյան (տեսանյութ)
36912.10.2026, 13:12
«Կառավարությունը COP17-ի բրենդային նվերների համար ձախսել է շուրջ 290 մլն դրամ». Լիանա Մանուկյան (տեսանյութ)
32112.10.2026, 12:06
Եվրոմիությունն Ուկրաինային կհատկացնի մոտ երեք միլիարդ եվրո ռազմական օգնություն
71811.10.2026, 22:48
«Հայաստանի գոյութենական ու անվտանգային խնդիրները լուծված համարելու որևէ հիմք առկա չէ»․ Դավիթ Անանյան
33911.10.2026, 09:48
«Պետք է անդրադառնալ հարցին, թե ինչու ենք հանդիսավոր միջավայրում կարողանում միջոցառումը կազմակերպել՝ առանց բողոքի ակցիաների»․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
41210.10.2026, 13:12