«Մարթա Կոսը կզարմացնի ոչ միայն ծիրանի ջեմ, այլ ծիրանով սենդվիչ պատրաստելու կարողությամբ»․ Հակոբ Բադալյան

Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանի թելեգրամյան գրառումը. «ՌԻԱ Նովոստին հայտնում է, որ Հայաստանը կարող է կորցնել պանրի արտահանումից ստացվող եկամտի 80 տոկոսը՝ ավելի քան 13 միլիոն դոլար, եթե սահմանափակվի արտահանումը դեպի Ռուսաստան։
Դե ինչ, այդ դեպքում Հայաստանը պանիր կարտահանի Շվեյցարիա, օրինակ։ Շվեյցարացիները պարզապես ամոթից գետինը կմտնեն, եթե ճաշակեն հայկական պանրի համն ու համեմատեն իրենց գովական պանրի հետ։ Առավել եւս, որ կարծես թե գետինը մտնելու շատ տեղեր ունեն՝ ասում են Շվեյցարիայում ազգ–բանակ մոդելի շրջանակում կան համատարած բունկերներ։ Ամոթից բունկերը կմտնեն, իսկ դա կլինի հայկական պանրի արտահանման նոր ուղղություն՝ արտահանում շվեյցարական բունկերներ։
Կամ, հայկական պանիրը կարտահանվի Նիդերլանդներ, որտեղ կհասկանան, որ իսկական հոլանդական պանիրը արտադրվում է Հայաստանում, ոչ թե իրենց երկրում։ Ավելին, ինչպես ասում է Հայաստանի «արեւմտամետության» ռահվիրաներից մեկը՝ Նիդերլանդները պատրաստ է գազ մատակարարել Հայաստան։ Կարող ենք սկսել փոխանակում՝ մենք Նիդերլանդներ կմատակարարենք հոլանդական պանիր, իսկ իրենք մեզ կմատակարարեն ռուսական գազ, դե որովհետեւ Նիդերլանդներն ինքը որոշ քանակի գազ է գնում Ռուսաստանից՝ սեղմած գազ։
Միով բանիվ, ռուսական շուկան կորցնելը հայկական պանրի արտահանման համար կլինի ոչ թե խնդիր, այլ եվրոպական շուկան նվաճելու խթան։
Էլ չասած այն մասին, որ եվրոհանձնակատար Մարթա Կոսն իր խոհարարական հմտության շրջանակում կզարմացնի ոչ միայն ծիրանի ջեմ, այլ ծիրանով սենդվիչ պատրաստելու կարողությամբ»։

«Երբ տնտեսության մեջ սխալ խաղի կանոն է մտնում, դա կարող է ազդել բոլորի վրա»․ Գագիկ Ծառուկյան
193Երեկ, 11:18
ԱՄՆ-ն գտնվում է ԱԲ զարգացման շնորհիվ իրականացվող հսկայական տեխնոլոգիական հեղափոխության փուլում. Reuters
58613.10.2026, 23:24
ԵՄ-ն հաստատել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 22-րդ փաթեթը
97012.10.2026, 13:24
«COP17-ի անվան տակ պետությունը միայն կահույքի համար նախատեսել է 371 մլն դրամ». Անուշ Միրզոյան (տեսանյութ)
36612.10.2026, 13:12
«Կառավարությունը COP17-ի բրենդային նվերների համար ձախսել է շուրջ 290 մլն դրամ». Լիանա Մանուկյան (տեսանյութ)
32012.10.2026, 12:06
Եվրոմիությունն Ուկրաինային կհատկացնի մոտ երեք միլիարդ եվրո ռազմական օգնություն
71411.10.2026, 22:48
«Հայաստանի գոյութենական ու անվտանգային խնդիրները լուծված համարելու որևէ հիմք առկա չէ»․ Դավիթ Անանյան
33811.10.2026, 09:48
«Պետք է անդրադառնալ հարցին, թե ինչու ենք հանդիսավոր միջավայրում կարողանում միջոցառումը կազմակերպել՝ առանց բողոքի ակցիաների»․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
41110.10.2026, 13:12