«Օգոստոսի 19-ին՝ ժամը 12-ին, լինելու եմ ՀՀ-ում ԵՄ դեսպանատան առջև՝ ի պաշտպանություն Արեգնազ Մանուկյանի»․ Գառնիկ Դանիելյան

ԱԺ նախկին պատգամավոր Գառնիկ Դանիելյանի ֆեյսբուքյան գրառումը. «Օգոստոսի 19-ին՝ ժամը 12-ին, ես լինելու եմ Հայաստանում ԵՄ դեսպանատան առջև՝ ի պաշտպանություն Արեգնազ Մանուկյանի և բոլոր քաղբանտարկյալների։
Նույն օրը լրանում է Արեգնազ Մանուկյանի դստեր 13֊ամյակը։ Արեգնազը զրկված է անչափահաս դստերը տեսնելու հնարավորությունից, ինչը անթույլատրելի է և անմարդկային։
Բռնապետական ռեժիմը անցել է կանանց կալանավորելուն՝ հաշվի չառնելով որևէ հանգամանք։
Կոչս է, որ հանրային և մշակութային գործիչները, և առհասարակ, այն մարդիկ, որոնք ունեն լսարան, իրենց հարթակներում բարձրաձայնեն այս անչափ կարևոր խնդրի մասին։
Ոչ ոք ապահովագրված չէ․ եթե դու այսօր լռես, չպայքարես, վաղը կարող ես ինքդ հայտնվել նույն կարգավիճակում։
Ուստի, կոչս և հորդորս է, որ ներկա լինեք ինչպես վաղվա, այնպես էլ հետագա ակցիաներին։ Քաղբանտարկյալների հարցը բարձրաձայնելը, նրանց ընտանիքների կողքին կանգնելը բոլորիս պարտքն է»։

«Ոստիկաններ են ուղարկել իմ տուն՝ երեխաներիս ահաբեկելու համար»․ Զարուհի Փոստանջյան (տեսանյութ)
2419:54
«Ադրբեջանին օգնում են այն հայերը, ովքեր արդարացնում են հայրենի տարածքների զավթումը»․ Արա Պողոսյան
2619:48
«Ուժեղ Հայաստան»-ի ներկայացուցիչները հանդիպել են ԱՄՆ դեսպանության գործերի ժամանակավոր հավատարմատարի հետ
3619:30
Արտաքին հետախուզական ծառայության ղեկավար Քրիստիննե Գրիգորյանը մեկնել է Բաքու
6319:18
«Հայաստանը Քելբաջարում, Լաչինում և Զանգելանում ոչնչացրել է 60 հազար հեկտար անտառային տարածք»․ Ալիև
7818:06
«Ալիևն էլ նամարդություն չարեց, ցույց տվեց»․ Արթուր Խաչատրյան
8217:18
«Ադրբեջանական կողմը կարող է ճնշումների միջոցով Հարությունյանից գույք կամ ֆինանսական միջոցներ կորզել»․ Վահագն Սարոյան
6817:12
«Այ սենց աբսուրդ իրավիճակներ կարող են ստեղծվել, երբ եղածը չես արժևորում»․ Տաթևիկ Հայրապետյան
7116:48