Լիբանանն Ասադի իշխանության գեներալին կարտահանձնի Սիրիային

Լիբանանի գլխավոր դատախազը հրամայել է նախկին սիրիացի գեներալ Ադել Իսային արտահանձնել Սիրիա՝ Լիբանանում կատարված հանցագործությունների մեղադրանքով դատվելու համար։ Որոշումը կայացրել է Լիբանանի վճռաբեկ դատարանի պետական մեղադրող Ահմադ Ռամի ալ-Հաջը։ Ազգային լրատվական գործակալության տվյալներով՝ Լիբանանի դատական իշխանությունները որոշել են, որ արտահանձնման բոլոր իրավական պայմանները բավարարված են։ Որոշումը հիմնված է Լիբանանի և Սիրիայի միջև 1951 թվականին կնքված դատական համաձայնագրի վրա։
Իսան, որն այժմ գտնվում է Լիբանանի կալանքի տակ, նախ կտեղափոխվի Բեյրութի Արդարադատության պալատ, այնուհետև կտեղափոխվի Լիբանանա-սիրիական սահման և կհանձնվի սիրիական իշխանություններին։
Իսան Բաշար ալ-Ասադի կառավարության բարձրաստիճան սպա էր։ Նա ղեկավարել է սիրիական բանակի 17-րդ դիվիզիան և ցամաքային ուժերը Դեյր էզ-Զոր նահանգում։ Լիբանանի իշխանությունները գեներալին ձերբակալել են օգոստոսի սկզբին՝ Բեյրութում Սիրիայի դեսպանատուն այցելությունից հետո։ Սիրիան Իսային մեղադրում է սպանության և մարդկության դեմ հանցագործությունների մեջ։ Նա հերքում է մեղադրանքները։
Օգոստոսի 11-ին Դամասկոսի դատարանը հեռակա կարգով մահվան դատապարտեց Սիրիայի նախկին առաջնորդ Բաշար ալ-Ասադին և նրա կրտսեր եղբորը՝ Մահեր ալ-Ասադին, որը գլխավորում էր սիրիական բանակի չորրորդ դիվիզիան: Երեքշաբթի օրն ավելի վաղ SANA-ն հայտնել էր, որ Ասադի զարմիկ Վասիմ ալ-Ասադը Դամասկոսի դատարանի կողմից մահվան է դատապարտվել կանխամտածված սպանության և խոշտանգումների համար, որ որակվում է՝ որպես մարդկության դեմ հանցագործություններ և պատերազմական հանցագործություններ:

«Պետք չի լինել մի տեղ, որտեղ ո՛չ դու ցանկություն ունես, ո՛չ էլ մյուսները». Արարատ Միրզոյանը՝ ՀԱՊԿ-ի մասին (տեսանյութ)
6213:48
«Պրոցեսը տանում է դեպի դա, որ պաշտոնապես դիմենք ԵՄ լիարժեք անդամ դառնալու հարցով»․ Նիկոլ Փաշինյան
6913:30
Նոյեմբերի 8-ի երեկոյան և լույս 9-ի գիշերը հանրապետության մեծ մասում՝ նաև Երևանում, սպասվում է ձյուն
5613:24
«Գերիների և անհետ կորածների հարցը պետք է փնտրել Ադրբեջանի հետ խաղաղության ամրապնդման, ինստիտուցիոնալացման կետում». Արարատ Միրզոյան (տեսանյութ)
7811:54
«Թուրքիան սահմանը չի բացելու, քանի որ դա թույլ չի տալու Ադրբեջանը». Թաթուլ Հակոբյան
9011:18
ԱԺ հանձնաժողովների համատեղ նիստը՝ ուղիղ միացմամբ (տեսանյութ)
8810:06
Սամվել Կարապետյանը կալանավորվել է մեկ ամսով
11010:00
«Կան հարցեր, առաջնահերթություններ, որոնց վերաբերյալ մեկ ընդհանուր մոտեցում ձևավորելը խիստ անհրաժեշտ է». Տիգրան Աբրահամյան
8709:54