«Նախքան բոլորիս Ուսամա Բեն Լադենի հետ համեմատելը՝ սովորիր մտածել». Միհրան Մախսուդյան

«Սրբազան պայքար»-ի աջակից, պահեստազորի գնդապետ Միհրան Մախսուդյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Վահագն Ալեքսանյան, նախքան Բագրատ Սրբազանին և մեզ բոլորիս Ուսամա Բեն Լադենի հետ համեմատելը՝ սովորիր մտածել, հետո խոսել։
Այո՛, ես քեզ հետ խոսում եմ՝ որպես մարդ, ով 30 տարի ծառայել է իր ազգին ու պետությանը, ոչ թե՝ որպես մանկահասակ քաղաքական գործիչ, որը հայրենասիրության մասին պատկերացում ունի միայն ամբիոնից հնչող խոսքերով։
Ես իմ ազգին չեմ կարող ահաբեկել, որովհետև իմ ժողովուրդը իմ թշնամին չէ։ Իսկ դուք ձեր իշխանության տարիներին հազարավոր զինվորների կյանքերի գնով հասցրեցիք երկիրը այս վիճակին, ու հիմա փորձում եք ձեր քաղաքական պատասխանատվությունը ուրիշների վրա բարդել։
Բավական է ժողովրդին ստերով ու պիտակավորումներով կերակրել։ Սրբազանին, զինվորականներին և ձեզ քննադատող քաղաքացիներին «ահաբեկիչ» անվանելով՝ դուք չեք կարող թաքցնել ձեր ձախողումները։
Դուք սպառված քաղաքական ուժ եք։ Իսկ սպառված իշխանության ամենավտանգավոր զենքը մնում է ոչ թե ուժը, այլ սուտը, վախը և սեփական ժողովրդի պառակտումը։
Այնպես որ՝ մի՛ հրամայեք ժողովրդին, մի՛ վիրավորեք և մի՛ պիտակավորեք։ Նախ պատասխանեք ձեր իշխանության տարիների համար, հետո նոր ուրիշներին դասեր տվեք։
30 տարի ծառայած մարդուն «ահաբեկիչ» անվանելուց առաջ՝ մի պահ մտածիր՝ ո՞վ է իրականում պատասխանատու այս երկրի ողբերգությունների համար»։

«Երևանում բոլոր սուպերմարկետները ստուգվել են, հայտնաբերվել է ժամկետնանց սնունդ». Ավետ Բաբայան (տեսանյութ)
3212:36
«Եթե շարունակեք ձեր անպարկեշտ բերանը բացել, շատ խիստ կպատժվեք». Տիգրան Ավինյան (տեսանյութ)
4812:00
«Երբևէ բարձրաձայնվե՞լ է, որ միայն երևանցիներով չենք ծանրաբեռնում փողոցները, պիկ ժամին 2 մլն-ից ավելի մարդ է լինում». Տիգրան Ավինյան (տեսանյութ)
5911:36
«Որոշակի ժամերին մետրոյում սարսափելի վիճակ է». Իզաբելլա Աբգարյան (տեսանյութ)
6611:06
Ձերբակալվել են Գեղարքունիքի մարզպետարանի կրթության վարչության պետն ու մի քանի դպրոցների տնօրեններ
5810:42
Այսօր Սուրբ Աստվածածնի ծննդյան տոնն է
6809:18
«50 տարի անկողնուն գամված հաշմանդամ կնոջը պետությունը «բարեկեցիկ» է ճանաչել»․ Իրինա Յոլյան
8109:12
Իշխանականները հարսանիքներից աչք չեն բացել. «Հրապարակ»
8708:48