Երեքշաբթի, 18 օգոստոսի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +22 °C

«Երեխայի և մոր շփվելու արգելքն ապօրինություն է, ճղճիմ վնասարարություն»․ Տաթևիկ Սողոյան

«Երեխայի և մոր շփվելու արգելքն ապօրինություն է, ճղճիմ վնասարարություն»․ Տաթևիկ Սողոյան
43
Այսօր, 22:42

Փաստաբան Տաթևիկ Սողոյանը ֆեյսբուքյան էջում գրել է․ «Ճղճիմ վնասարարությունը կամ Արեգնազ Մանուկյանի կալանքի բողոքարկման աբսուրդը․
Անցնող մեկ ամսում, երբ խոսում էի Արեգնազ Մանուկյանի ապօրինի կալանավորման բողոքարկումից և դրա ձգձգումից, մտքում միշտ պահել եմ համակարգի անզգույշ թերացումների ու պատահականությունների հավանականությունը: Բայց այսօր այդ բոլոր կասկածները ցրվեցին. մենք իրապես գործ ունենք մարդկային փոքրոգի վնասարարության հետ:
Արեգնազի՝ իր երեխայի և մոր հետ շփվելու արգելքը այնքան ակնհայտ ապօրինություն էր, որ դա արդարացնել դժվարանում են անգամ ամենամարզված իշխանավորները: Երբ ՀՈւԼԻՍԻ 17-ին ուղարկվում էր վերաքննիչ բողոքը, անկեղծ վստահ էի, որ չնայած բոլոր քաղաքական հրահանգներին առնվազն երեխայի հետ շփման արգելքը վերացվելու են մինչև երեխայի ծննդյան օրը՝ օգոստոսի 19-ը: Պարզվեց՝ սխալվում եմ:
Երկար բարակ չպատմեմ. Ես գրեմ, դուք զգացեք այն մարդու զայրույթը, ով երեխային վստահեցրել էր՝ շատ շուտով կխոսի նորից մայրիկի հետ:
Ուրեմն ինչ է անում իրավախախտ համակարգը՝ կնոջը ամեն գնով կալանքի տակ պահելու համար.
1. Դատավոր Շահվերդյանը բողոքը ստանալուց հետո 9 օր ՉԻ ՈւՂԱՐԿՈւՄ վարույթի նյութերը.
2. ԱԱԾ հսկողության ներքո գործող «Հատուկ կապ» ՓԲԸ -ն ևս 8 օր ՉԻ ՈւՂԱՐԿՈւՄ նյութերը վերաքննիչ դատարան.
3. Ի վերջո օգոստոսի 5-ին մակագրված բողոքը վարույթ ընդունելու մասին որոշումը վերոնշյալ հատուկ կապուղիների պատճառաբանությամբ արդեն 13 օր է պաշպանության կողմը ՉԻ ՍՏԱՆՈւՄ.մենք չգիտենք՝ երբ պիտի ունենանք վերաքննիչ ատյանի որոշում!!!
4. Այսօր քննիչը հայտարարում է նախաքննության ավարտ, որպեսզի գործն արագ ուղարկեն դատարան: Այսինքն, եթե հակառակ նշած դանդաղկոտությանը առաջին ատյանը մոտ օրերին վարույթ ընդունի գործը, ապա ամենայն հավանականությամբ վերաքննիչ դատարանը «կաշկանդված կզգա» փոփոխել Արեգնազ Մանուկյանի կալանքը: Կալանքի վերանայնան իրավունքը պետության միջամտությամբ կդառնա իմաստազուրկ:
Հավաքեմ մտքերս, գնամ աղջնակի ծնունդը շնորհավորելու ու փորձեմ բացատրել՝ ինչու սխալվեցի իմ կանխատեսումներում. ինչու մաման էսօր իր կողքը չի»։

Աղբյուրը`   Տաթևիկ Սողոյան