«Ինչո՞ւ պետք է երեխաները տուժեն խնդիրները լուծելու ձեր անկարողության պատճառով»․ Կարեն Հեքիմյան

Հասարակական գործիչ Կարեն Հեքիմյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «2026-ի հոկտեմբերի 19-30-ը Երևանում անցկացվելու է ՄԱԿ-ի Կենսաբազմազանության կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովը (COP17): Ըստ այդմ, ԿԳՄՍ նախարարությունը որոշել է, որ Երևանի դպրոցները սեպտեմբերի 15-ից սկսած՝ հինգ շաբաթ կաշխատեն վեցօրյա ռեժիմով: Որպես «փոխհատուցում» աշակերտներին հետագայում մեկ շաբաթի փոխարեն երկու շաբաթ արձակուրդ կտան:
Լավ, ի՞նչ կապ ունեն երեխաները COP17-ի, նախորդ տարվա Ֆրանկոֆոնիայի օրերի, այս տարվա գարնանային եվրոպական քաղաքական միջոցառումների հետ ... Բոլոր դեպքերում տուժում են աշակերտները: Դպրոցները փակվում են, ուսումնական գործընթացը՝ խաթարվում:
Ինչո՞ւ աշակերտները պետք է շաբաթ օրերին դպրոց գնան: Որ COP17-ի ընթացքում խցանումնե՞ր չլինեն, որ օտարերկրացիներն ազատ շրջեն Երևանի փողոցներո՞ւմ: Երեխաների կրթության հաշվի՞ն: Չեք կարողանում նորմալ միջոցառում կազմակերպել, մի՛ կազմակերպեք: Երեխաներն ինչո՞ւ պետք է տուժեն խնդիրները լուծելու ձեր անկարողության պատճառով: Բացի դրանից՝ ինչո՞ւ եք միայն երեխաների իրավունքները սահմանափակում: COP17-ի օրերին բոլորիս դուրս հանեք Երևանից: Փակեք ինչ և ում հնարավոր է: Դուք ձերոնցով մնացեք և վայելեք զմիմյանց»:

«Ոստիկաններ են ուղարկել իմ տուն՝ երեխաներիս ահաբեկելու համար»․ Զարուհի Փոստանջյան (տեսանյութ)
2419:54
«Ադրբեջանին օգնում են այն հայերը, ովքեր արդարացնում են հայրենի տարածքների զավթումը»․ Արա Պողոսյան
2619:48
«Ուժեղ Հայաստան»-ի ներկայացուցիչները հանդիպել են ԱՄՆ դեսպանության գործերի ժամանակավոր հավատարմատարի հետ
3619:30
Արտաքին հետախուզական ծառայության ղեկավար Քրիստիննե Գրիգորյանը մեկնել է Բաքու
6319:18
«Հայաստանը Քելբաջարում, Լաչինում և Զանգելանում ոչնչացրել է 60 հազար հեկտար անտառային տարածք»․ Ալիև
7818:06
«Ալիևն էլ նամարդություն չարեց, ցույց տվեց»․ Արթուր Խաչատրյան
8217:18
«Ադրբեջանական կողմը կարող է ճնշումների միջոցով Հարությունյանից գույք կամ ֆինանսական միջոցներ կորզել»․ Վահագն Սարոյան
6817:12
«Այ սենց աբսուրդ իրավիճակներ կարող են ստեղծվել, երբ եղածը չես արժևորում»․ Տաթևիկ Հայրապետյան
7116:48