«Արամ Մանուկյանի տունն է»․ Հարութ Ուլոյան

Հրապարակախոս Հարութ Ուլոյանը ֆեյսբուքյան իր էջում լուսանկար է հրապարակել՝ կից գրելով․ «Մեր ողջ տրագիկոմեդիկ իրականությունը պատկերված է այս նկարում։
Հայաստանի առաջին հանրապետության հիմնադիրներից Արամ Մանուկյանի տունն է՝ Երևանի ամենակենտրոնական մասում։ Ինչը հավաստող հուշաքարը փակցված է շենքի պատին։
Հեիրք չի, որ շենքն ինքնին փլուզման եզրին է, ներսում աճող ծառերն էլ իսկական ջունգլի են հիշեցնում։ Բայց սա տրագիկոմեդիայի միայն մի կեսն է։ Մյուս կեսն այն է, որ շենքի ՆԵՐՍՈՒՄ լուսավորություն է տեղադրվել և գիշերային ժամերին շենքը նման ռոմանտիկ տեսք է ստանում։ Իհարկե, բարձր կարելի է գնահատել լուսավորություն տեղադրելու հեղինակների ցինիզմի մակարդակը։
Շենքը լքվել ու նման իրավիճակում է հայտվել, վստահաբար, ոչ շուտ քան 2000-ականների առաջին կեսը։ Եվ ի՞նչը պիտի խանգարեր իրար հաջորդող իշխանություններին, որ այս շենքը նման բախտի չարժանանար։ Սա վերաբերում է նաև Դաշնակցությանը, որը 1999-2018թթ․ լինելով իշխանության մաս, տիրելով բազմաթիվ բիզնեսների ու լծակների, ոչինիչ չի արել շենքի ճակատագիրը փոխելու համար։ Մեկ այլ մշակութային հուշարձանի վրա, այդ հուշարձանի տեսքն աղավաղելու գնով, Արամ Մանուկյանի վիճելի արձանը տեղադրելու փոխարեն, երկու տասնամյակի ընթացքում կարելի էր այս շենքի հարցը լուծել։
Ասվածը վերաբերում է նաև ներկայիս իշխանություններին, որոնք ճոռոմաբանելու, քաղաքական այլախոհների ունեցվածքն ու բիզնեսը յուրացնելու փոխարեն, կարող էին նման շենքրի վրա ուշադրություն դարձնել։
Եվ եթե ենթադրենք, որ տվյալ շենքը մասնավոր սեփականություն է և սեփականատիրոջ վեջը չի, թե ինչ կլինի շենքի հետ, ապա այն պետականացնելու համար շատ ավելի հիմնավոր հիմքեր կգտնվեն, քան թե այլոց գործող բիզնեսները սեփականացնելու համար են գտնվում։
Շենքը, վերջիվերջո, կարելի էր վերանորոգել ու վերածել Հայաստանի առաջին հանրապետությանը նվիրված թանգարանի։
Բացի Արամ Մանուկյանի տունը լինելուց, շենքի ճարտարապետությունն ինքին մշակութային արժեք է, որոնցից Երևանում շատ քիչ է մնացել»։

«Մտադի՞ր եք առաջիկայում այցելել Ստեփանակերտ». Էդգար Ղազարյանը՝ Լուսինե Բադալյանին (տեսանյութ)
1316:00
«Բակերում տեղադրված արգելափակոցները վերածվել են անվտանգության լուրջ սպառնալիքի»․ Հրայր Կամենդատյան
3415:54
«Արամ Մանուկյանի տունն է»․ Հարութ Ուլոյան
4215:30
«Երևանի վերջը»․ Զարուհի Մուրադյան (տեսանյութ)
5915:24
«Սրբազանը պետք է դատական ակտով արդար և անպարտ հռչակվի»․ Էդմոն Մարուքյան
5114:42
«Անձը դեռևս չի հայտնաբերվել»․ Կամո Ցուցուլյան (տեսանյութ)
8212:54
«Պատրաստվո՞ւմ եք լինել բոլոր քաղաքացիների՝ իրենց սեռական պատկանելության հիմքով խտրական վերաբերմունք չցուցաբերող հանձնաժողովի նախագահ». Սոնա Ղազարյան (տեսանյութ)
7112:48
«Քրեական հեղինակություն համարվող մարդկանց բերման եք ենթարկում, հետո բաց թողնում․ շոուն ինչի՞ համար է»․ հարց՝ Կամո Ցուցուլյանին (տեսանյութ)
9312:36