«Շատ փխրուն վիճակ է»․ Արման Մելիքյան

Արցախի ԱԳ նախկին նախարար Արման Մելիքյանի ֆեյսբուքյան գրառումը. «ԱՄՆ-Իրան դիմակայությունը փոխընդունելի խաղաղ ելք չունի, իսկ դա նշանակում է, որ այժմ կողմերը բացառապես հակառակորդին պարտության մատնելու ծրագրեր են մշակում: Եվ այստեղ որոշիչ գործոն կդառնա ճիշտ թիրախի ընտրությունը: Մինչ այժմ պաշտոնական Վաշինգթոնն Իսրայելի հետ միասին ԻԻՀ կղերապետությունը տապալելուն ուղղված մի քանի անհաջող փորձեր արեցին: Բայց անգամ Ռահբարին ֆիզիկապես վերացնելով ցանկալի արդյունքին չհասան: Մինչդեռ Ռահբարի սպանությունը Իրանի իշխանությունների համար բացեց անհատական վրեժխնդրության դուռը, դրան նաև արդարացի հատուցման բովանդակություն հաղորդելով: Իսկ նման վրեժխնդրության ամենահարմար օբյեկտն անձնապես ԱՄՆ նախագահ Թրամփն է: Ենթադրվում է, որ Իրանի համար Թրամփի լիկվիդացիան կարող է դառնալ պատերազմն ավարտելու միջոց, քանի որ դրանից հետո պաշտոնական Վաշինգթոնում դժվար թե որևէ մեկը ցանկանա շարունակել այն՝ բոլոր մեղքերը կբարդվեն հենց Թրամփի վրա ու հարցը կփակվի: Բայց, մինչև այդ կետին հասնելը, Իրանը, հավանաբար, պետք է դիմի պատերազմական գործողությունների այնպիսի էսկալացիայի, որը կհանգեցնի ամերիկյան զինվորականների զանգվածային մահացության: Էսկալացիայի նպատակը կլինի ԱՄՆ ներսում հակաթրամփյան, հակապատերազմական տրամադրությունների կտրուկ աճը: Այդ պայմաններում Թրամփի չեզոքացումը տեսականորեն կարող է լիարժեք ծառայել Իրանի իշխանությունների նպատակին: Եթե, իհարկե, մինչ այդ Իրանի դեմ միջուկային զենք չկիրառվի: Շատ փխրուն վիճակ է»:

«Կայուն են մնալու մեր անկախական գաղափարախոսությունը և ձեր լակեյությունը»․ Լևոն Զուրաբյան
7301:06
Իրանը Կապանում նոր գլխավոր հյուպատոս ունի
7500:48
«Իրանի հետ պատերազմը կարող է ավարտվել նոյեմբերյան ընտրություններից հետո». Թրամփ
12800:36
«Կարճատև զրույցներ՝ արտերկրի գործընկերների հետ»․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
7400:18
Թրամփը չի բացառել Պուտինի և Զելենսկու հետ եռակողմ հանդիպման հնարավորությունը
12700:12
«ՀՀ-ի տարածքային ամբողջականությունը և ինքնիշխանությունը Իրանի կարմիր գիծն են և այդպես էլ կմնան»․ Փույա Հոսսեինի
6500:06
Փաշինյանը և Մակրոնը քննարկել են տարբեր ուղղություններով Հայաստան-Ֆրանսիա համագործակցությանը վերաբերող հարցեր
62Երեկ, 23:54
«ՀՀ քաղաքացիությունից հրաժարվելու դեպքում առնվազն 5 տարի անց հնարավոր կլինի այն վերականգնել»․ Արփինե Սարգսյան (տեսանյութ)
71Երեկ, 23:48