«Իրանական գազի արտահանումը Հայաստան առնվազն կարելի է կրկնապատկել»․ Դավիթ Խուդաթյան

Հայաստանը կողմ է Իրանից գազի արտահանման ծավալները ավելացնելու Թեհրանի առաջարկին։ Իրան կատարած եռօրյա այցից հետո Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանն «Ազատության» հետ զրույցում տեղեկացրել է, որ գազ էլեկտրաէներգիայի դիմաց ծրագրի շրջանակում իրանական գազի ծավալները հնարավոր է առնվազն կրկնապատկել։
«Երկուստեք արձանագրել ենք, որ Հայաստանի Հանրապետությունը փաստացի ունի ավելի մեծ ծավալով գազ ստանալու անհրաժեշտություն, Իրանի Իսլամական Հանրապետությունն ունի ավելի մեծ ծավալով էլեկտրաէներգիա ստանալու անհրաժեշտություն, մեր խողովակաշարի առկա թողունակությունն ավելի մեծ է, քան դրանով հոսող այս պահին գազն է»,- ասել է ՏԿԵ նախարարը։ «Ե՛վ մեր առկա խողովակաշարի հնարավորությունը, և՛ նաև 400 կիլովատ հզորությամբ գծի կառուցման հնարավորությունը մեզ թույլ է տալիս առնվազն գործարքի ծավալները կրկնապատկել դեռևս ավելի մեծ ծավալով, քան կրկնապատկումն է, բայց մինիմում կրկնապատկել հնարավոր է։ Այսինքն՝ կարող ենք Իրանի Իսլամական Հանրապետություն երկու անգամ առնվազն ավելի շատ էլեկտրաէներգիա արտահանել, փոխարենը երկու անգամ ավելի շատ գազ ստանալ, չնայած գազատարի թողունակությունն այս պահին ավելի շատ է, քան կրկնակին է»,- շեշտել է նախարարը։
Նա հույս է հայտնել, որ երկարատև ձգձգումներից հետո մինչև տարվա վերջ աշխատանքներն ավարտին կհասցվեն։

«Թրիփփ»-ը դեռ քաղաքական ճանապարհին է»․ Տիգրան Դումիկյան
9610:36
«Ո՞նց անենք, որ մեր գյուղաբնակը հողին կառչած մնա»․ Տիգրան Դավուդյան
9010:12
«Ավագ սերնդին արժանապատիվ ծերություն ապահովելը ողորմություն չէ»․ Հրայր Կամենդատյան
10209:42
«Եվրոպայում շաքարի արտադրությունը կարող է նվազել»․ Լևոն Ազիզյան
48308.08.2026, 17:00
«Հայաստանը կարիք ունի ավելի քան 100 հազար աշխատուժի». Թաթուլ Հակոբյան
60008.08.2026, 03:06
«Ցավոք, լոգիստիկ խնդիրների պատճառով մեր փոխադարձ առևտրի ծավալն այնքան էլ մեծ չէ»․ Նիկոլ Փաշինյանը՝ Ղրղզստանի նախագահին (տեսանյութ)
71307.08.2026, 13:48
«Մեր նպատակը Հայաստանի համար այլընտրանքներ ստեղծելն է»․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
73307.08.2026, 12:00
«Բնությանը միլիոնավոր դոլարների վնաս պատճառելու գործը ծածկադմփոց արեցիք». Ոսկան Սարգսյան
68107.08.2026, 00:06