«25 տարվա մեր գործընկերային հարաբերությունները կամաց-կամաց սկսվում են խաթարվել»․ Արմեն Զաքարյան

«25 տարվա մեր վաստակած, շատ բարձր մակարդակի վրա գտնվող մեր գործընկերային հարաբերությունները կամաց-կամաց սկսվում են խաթարվել, քանի որ մեր գործընկերների մեջ առաջանում է մտահոգություն, որ մենք անհուսալի գործընկեր ենք, ցանկացած պահի մեր աշխատանքը կարող է խաթարվել»,- Կառավարության դիմաց բողոքի ակցիայի ժամաանկ ասաց Երևանի «Արարատ» գինու, կոնյակի և օղու կոմբինատի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Արմեն Զաքարյանը։
«Խաղողի մթերման ժամանակաշրջանն է մոտենում, մենք ունենք պայմանավորվածություն 2000-ից ավել խաղողագործների հետ, որոնք սպասում են, որ այս տարի ևս պետք է իրենց բերքը մթերենք։ Եթե չկարողանանք այդ գործընթացն իրականացնել՝ մարդիկ բերքի իրացման հետ խնդիր կունենան։ Բացի այդ, մեր ընկերությունը 350-400 աշխատակից ունի և չենք կարողանում պատասխանել, թե երբ են վերադառնալու աշխատանքի»,- նշեց Արմեն Զաքարյանը։
Նշենք, որ ընկերությունների ներկայացուցիչներից մի քանի հոգու ընդունեցին Կառավարությունում։

«Երբ տնտեսության մեջ սխալ խաղի կանոն է մտնում, դա կարող է ազդել բոլորի վրա»․ Գագիկ Ծառուկյան
193Երեկ, 11:18
ԱՄՆ-ն գտնվում է ԱԲ զարգացման շնորհիվ իրականացվող հսկայական տեխնոլոգիական հեղափոխության փուլում. Reuters
58613.10.2026, 23:24
ԵՄ-ն հաստատել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 22-րդ փաթեթը
97012.10.2026, 13:24
«COP17-ի անվան տակ պետությունը միայն կահույքի համար նախատեսել է 371 մլն դրամ». Անուշ Միրզոյան (տեսանյութ)
36612.10.2026, 13:12
«Կառավարությունը COP17-ի բրենդային նվերների համար ձախսել է շուրջ 290 մլն դրամ». Լիանա Մանուկյան (տեսանյութ)
32012.10.2026, 12:06
Եվրոմիությունն Ուկրաինային կհատկացնի մոտ երեք միլիարդ եվրո ռազմական օգնություն
71411.10.2026, 22:48
«Հայաստանի գոյութենական ու անվտանգային խնդիրները լուծված համարելու որևէ հիմք առկա չէ»․ Դավիթ Անանյան
33811.10.2026, 09:48
«Պետք է անդրադառնալ հարցին, թե ինչու ենք հանդիսավոր միջավայրում կարողանում միջոցառումը կազմակերպել՝ առանց բողոքի ակցիաների»․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
41110.10.2026, 13:12