«Volkswagen-ն արևային էլեկտրակայանի սպասարկման համար 100 ոչխար է ներգրավել»․ Լևոն Ազիզյան

«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Լևոն Ազիզյանի ֆեյսբուքյան գրառումը. «Volkswagen-ը Էմդենում գտնվող իր արևային էլեկտրակայանի սպասարկման համար ներգրավել է 100 ոչխարի, որտեղ 18 հեկտար տարածքում տեղադրված է ավելի քան 31 հազար արևային վահանակ։
Ոչխարները բնական եղանակով պահպանում են բուսածածկույթը՝ չվնասելով սարքավորումները, ինչպես նաև կարողանում են հասնել այն հատվածներին, որոնք դժվարամատչելի են տեխնիկայի համար։ Սա խոտհնձիչների կիրառման էկոլոգիապես մաքուր այլընտրանք է, որը նվազեցնում է ինչպես ծախսերը, այնպես էլ ջերմոցային գազերի արտանետումները։
Նախագիծն իրականացվում է տեղացի ֆերմերի հետ համագործակցությամբ, որոնք ողջ սեզոնի ընթացքում հետևում են ոչխարների բարեկեցությանը։
Այսպես կոչված «արևային արածեցման» (solar grazing) մոտեցումը հաջողությամբ համատեղում է վերականգնվող էներգետիկան և գյուղատնտեսությունը՝ նպաստելով կենսաբազմազանության պահպանմանը և բացառելով հերբիցիդների կիրառման ու մեխանիկական խոտհնձման անհրաժեշտությունը»։

«Այո, 4 հոգանոց ընտանիքի մեկ օրվա սննդի վրա մոտ 15 հազար է ծախսվում». Կարեն Վրթանեսյան
24219.11.2026, 20:54
«Գազի գնի 10%-ով թանկացումը բերելու է 0,6% գնաճ»․ Մարտին Գալստյան (տեսանյութ)
22819.11.2026, 16:42
Կալասը հայտարարել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 22-րդ փաթեթի մասին
145516.11.2026, 22:49
Օդեսայում՝ Mercedes-Benz-ի ավտովաճառքի սրահում հրդեհ է բռնկվել
120415.11.2026, 19:19
Խաղողագործներին փող չեն տալիս․ «Հրապարակ»
72914.11.2026, 09:18
Եվրոպական երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի առևտրի և էներգետիկ ոլորտների դիվերսիֆիկացմանը
161113.11.2026, 11:18
«Անհուսալի վարկառուների խնդիրը լուծելու համար արդյունավետ կլինի երկաստիճան համակարգված մոտեցումը»․ Հրայր Կամենդատյան
73712.11.2026, 16:00
Ուկրաինական հարվածները փլուզել են Ռուսաստանի նավթավերամշակումը. Reuters
195910.11.2026, 19:37