«Ժամանակին հասարակության մեծամասնությունը հիտլերին ու մուսոլինիին էլ է քվե տվել». Էդուարդ Շարմազանով

ՀՀԿ Գործադիր մարմնի անդամ Էդուարդ Շարմազանովի ֆեյսբուքյան գրառումը․ «Գործող ռեժիմի ներկայացուցիչներն, իրար հերթ չտալով, հայտարարում են, թե ժողովուրդն իրենց քվե է տվել։
Նույնիսկ արտասահմանցի դիտորդներն են արձանագրել բազմաթիվ խախտումներ ու վարչական ռեսուրսի կիրառման դեպքեր։
Էլ չեմ խոսում ընդդիմադիրներին մեկուսացնելու, ձերբակալելու ու կալանավորելու բազում արձանագրված փաստերի մասին։
ՀՀԿ-ն հստակ իր կարծիքն ասել է ռեժիմի հակաժողովրդավարական քայլերի մասին դեռևս ապրիլի 4-ին՝ Հանրապետական կուսակցության հերթական համագումարի ժամանակ։
Մենք ապրիլի 4-ին արձանագրել ենք, որ նույնիսկ պաշտոնական ընտրարշավից առաջ արդեն ընտրությունների կեղծման միտումներ կան։
Բայց կա նաև հարցի հակառակ կողմը։
Քվե ստանալը դեռ չի խոսում ճշմարիտ ու արդյունավետ քաղաքականություն մասին։
Հիշեցնեմ, որ ժամանակին հասարակության մեծամասնությունը հիտլերին ու մուսոլինիին էլ է քվե տվել, հետո ի՞նչ։
Պատմությունը ցույց է տվել, որ հասարակությունն էլ իր ընտրությամբ կարող է և մանիպուլացվել, և՝ սխավել։
Ավելին. նման ընտրությունը շատ թանկ է նստել նույն ժողովուրդների հետագա ճակատագրի վրա։
Կարծում եմ, որ ապագա անաչառ պատմաբանները գործող կառավարիչների քաղաքականութունը որակելու են որպես Արցախի կորստի, Հայոց պետականության թուլացման ու ազգային իղձերից հրաժարվելու ժամանակաշրջան։
Ու հաստատ այստեղ «ժողովրդի քվեն» իրենց ոչնչով չի կարող օգնել»։

«Apple-ը Գերմանիայի քաղաքական գործիչներին նախազգուշացրել է հեռախոսների հնարավոր կոտրման մասին»․ #Bild
10019:25
«Հայերը զավթել են «Արևմտյան Ադրբեջանի» տարածքում գտնվող կրոնական հուշարձանները»․ Ազիզ Ալեքբերլի
6517:54
«Փաշինյանը բացեց իր խաղաքարտերը». Արա Պողոսյան
7017:36
«Չինացիները հետախուզության ոլորտում ԱՄՆ-ից հզոր են». Ոսկան Սարգսյան
6417:24
«Իշխանության հետ խաշ վայելողները նույն վայելքով դա կանեին նաև նախկին որևէ նախագահի հետ»․ Հակոբ Բադալյան
7317:12
«Աշխարհում համարյա ամեն ինչ լուծվում է ուժի սպառնալիքի կամ կիրառության դիրքերից»․ Վարդան Ոսկանյան
7217:06
«Սույն անձը գործի է դրել հին ու տխրահռչակ մեթոդները»․ Վահե Սարգսյան
6216:54
«Ասում են՝ ՊԵԿ-ը դարձել է բարեկամների եկամուտների կոմիտե», «չկա այդպիսի բան»․ բանավեճ՝ Էդուարդ Հակոբյանի և լրագրողների միջև (տեսանյութ)
6516:30