«Եթե «Հայփոստ»-ի տնօրենը պատգամավորի կին չլիներ, այդպես էլ չէինք իմանա՝ ինչքան աշխատավարձ է ստանում»․ Մեսրոպ Առաքելյան

«Ապրելու երկիր» կուսակցության համանախագահ Մեսրոպ Առաքելյանի ՖԲ գրառումը. «Մի քանի օր է՝ հանրությունը տեղեկացել է, որ «Հայփոստ»-ի տնօրենը ստանում է ամսական 10,000 դոլար աշխատավարձ։
Իսկ գիտե՞ք՝ որտեղից իմացանք։ Պարզապես պետական ընկերության տնօրենը պաշտոնատար անձի կին է և ամուսնու հետ հայտարարագիր է ներկայացրել։ Եվ եթե «Հայփոստ»-ի տնօրենը լիներ ոչ թե այդ պատգամավորի կինը, այլ մեկ այլ պատգամավորի քեռակինը, ապա մենք այդպես էլ չէինք իմանա, թե նա ինչքան աշխատավարձ է ստանում։
Չէինք իմանա այնպես, ինչպես չգիտենք մնացած այլ պետական ընկերությունների ղեկավարների աշխատավարձերը և ծախսերը, օրինակ տարեկան 300 մլն դոլար շրջանառություն ունեցող պետական ինչ-որ հիմնադրամի ղեկավարների աշխատավարձերը և ընդհանրապես, այդ շատ հետաքրքիր հիմնադրամի գործունեության մասին շատ ու շատ բաներ։
Առաջիկայում կխոսենք այդ շատ հետաքրքիր հիմնադրամի մասին ու «Հայփոստ»-ը դրա կողքին ուղղակի հրաշք կդառնա»։

«Ինչո՞ւ չընդհատեցիք Նիկոլ Փաշինյանին»․ լրագրողը՝ Ռուբեն Ռուբինյանին (տեսանյութ)
111:24
«Հայաստանը ցինիկաբար օգտագործում է ԵԱՏՄ-ի հնարավորությունները»․ Վոլոդին (տեսանյութ)
6210:48
«Հայաստանը չի խորհրդակցում ԵԱՏՄ դաշնակիցների հետ՝ ԵՄ-ին անդամակցելու հարցի շուրջ»․ Միքայել Աղասանդյան
6410:30
ԱԺ Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի ընտրության քվեարկությունը կմեկնարկի ժամը 11:00-ին
4210:24
«ԱՄՆ-ն կասեցրել է ներգաղթային վիզաների դիմումների ընդունումը»․ #FT
7510:18
ԱԺ նիստը՝ ուղիղ միացմամբ (տեսանյութ)
4210:00
«Եթե ասում ենք՝ զինծառայողը մեզ համար արժեք է, ապա նա արժեք է նաև հանգստի ժամերին»․ Տիգրան Աբրահամյան
5409:42
«Տղամարդկությունը սեփական քաղաքացիներ վրա ա բռնում»․ Լևոն Ջավախյան
5509:30