«Կորպուսից հրաման են տվել` հակագազերը հավաքեք, ամենածանր հոդվածը դա ա». վթարից մահացած զինվորի հայր

Ճամբարակի վթարի զոհ դարձած նորակոչիկ Սուրեն Վարդանյանի հայրը «Նյուզ»-ի թղթակցի հետ զրույցում պատմում է. «Կորպուսի ու զորամասի հրամանատարները սաղ հավաքվել էին, որ մեզ խաբեն, ասեն՝ գնացեք ձեր սգով զբաղվեք, մեղավորը կպատժվի: Իրենք պլանավորել էին, որ մեզ խաբեն, ճանապարհեն: Դեպքի վայրը մաքրել էին, հակագազերը վերացրել էին: ՊՆ-ն որ հերքում է՝ հակագազեր չեն եղել, սուտ ա, եղել են, կորպուսից հրաման են տվել՝ հակագազերը հավաքեք, ամենածանր հոդվածը դա ա: Իրենց հիգիենայի ժամին երեխեքին դուրս են հանել ու պատժել հակագազերով: Բոլորս էլ եղել ենք բանակում, գիտենք՝ եթե պատժում են՝ հակագազով, բրոնիժիլետով: Դեպքը եղել է 9:20, մեզ ասել եմ 1:05, ինչու են էդքան ուշ ասել, որ հետքերը վերացնեն: Տեսել ենք վթարված մեքենա, ժապավեններ, ջարդված ապակիներ:
...Վարչապետ, ՊՆ նախարար, կորպուսի հրամանատար, ամբողջ անձնակազմը, զորամասի անձնակազմն ու հրամանատարը, սաղն էլ պատասխանատու են էս դեպքի համար: Խախտվել են ներքին կանոնակարգի բոլոր կանոնները: Պատժում էին, մեծ պլաց ունեիք, պլացի վրա թող վազեին, խի՞ եք հանել ճանապարհ»:
Առավել մանրամասն՝ տեսանյութում:

«Դավաճանության սկանդալի կենտրոնում». Մեգան Մարքլը ցանկանում է վերցնել երեխաներին և հեռանալ արքայազն Հարրիից
8218:36
«Ուկրաինան ընտրություններ կանցկացնի, եթե Պուտինը համաձայնի 60-օրյա հրադադարի». Զելենսկի
12118:06
Տաթևիկ Սողոյանն ու Հովհաննես Խուդոյանը պսակադրվել են (լուսանկար, տեսանյութ)
6317:54
«Yandex-ի հետ կապված՝ գրեթե ոչինչ չի աշխատում». Սամվել Հայրապետյան
5917:36
«Եվրոպական հանձնաժողովը ցանկանում է, որ ռուսների համար վիզաների տրամադրումը խստացվի 2027թ-ի հունվարից սկսած». #Politico
10017:00
«Երբ Մեծ կոմբինատորի և նրա թայֆախմբի տնտեսական մեծ վերելքի այս փուչիկը պայթի, մեր կոչերը կհիշեք». Վարդան Բալյան
6516:42
«Քաոսն ու պատերազմի աշխարհագրության մեծացումը դեռ առջևում են». Արամայիս Աղաբեկյան
7316:00
«Հռոմի պապ Լևոն XIV-ի մոտ վաղ փուլի թոքային հանգույց է ախտորոշվել». #Reuters
13014:42