Չորեքշաբթի, 26 օգոստոսի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +22 °C

«Երկիրը հանձնել են Թուրքիայի ու Ադրբեջանի վերահսկողությանը և խոչընդոտներին փորձում են մեկուսացնել»․ Իշխան Սաղաթելյան

«Երկիրը հանձնել են Թուրքիայի ու Ադրբեջանի վերահսկողությանը և խոչընդոտներին փորձում են մեկուսացնել»․ Իշխան Սաղաթելյան
41
Երեկ, 23:54

«Նիկոլ Փաշինյանը հայտարարել է երրորդ հանրապետությունը կազմաքանդելու և Թուրքիայի ու Ադդրբեջանի պահանջով նոր միավոր ստեղծելու, ինչպես նաև ՀՀ տարածքից Ադրբեջանին նոր տարածքներ զիջելու և ուժի զոռով Սահմանադրություն փոխելու մասին, և այս ճանապարհին փորձում է ընդդիմադիր դաշտի բոլոր քաղաքական ուժերին տարբեր մեթոդներով, պիտակներով, հոդվածներով մեկուսացնել, ձերբակալել, ունեզրկել, որպեսզի կարողանա այս թշնամական ծրագիրն իրականացնել»,- Հակակոռուպցիոն դատարանի դիմաց, որտեղ ընթանում է Սեդրակ Քոչարյանի կալանքի միջնորդությունը, լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը։

«Երկիրը հանձնել են Թուրքիայի և Ադրբեջանի վերահսկողությանը, և այս ճանապարհին բոլոր խոչընդոտներին փորձում է մեկուսացնել»,- ընդգծեց պատգամավորը։

«Երկիրը հանձնել են Թուրքիայի ու Ադրբեջանի վերահսկողությանը և խոչընդոտներին փորձում են մեկուսացնել»․ Իշխան Սաղաթելյան