Թուրք խոհարարը Ռուբեն Ռուբինյանին հրավիրել է Ադանա՝ քաբաբ ուտելու

ՀՀ Ազգային ժողովի նորընտիր նախագահ Ռուբեն Ռուբինյանի անդրադարձը թուրքական քաբաբին մեծ արձագանք է գտել Թուրքիայի արևելյան հատվածում գտնվող Ադանա քաղաքում։ Ադանացի խոհարար Ուղուր Այդընը, արձագանքելով հայ քաղաքական գործչի հայտարարությանը, Ռուբինյանին և ողջ հայ ժողովրդին հրավիրել է Ադանա։ Այս մասին հայտնում է «Էրմենիհաբեր»-ը։
««Եթե բոլորը նստեն ու քաբաբ ուտեն, խաղաղություն կհաստատվի և ամեն հարց կլուծվի։ Մենք սիրում ենք մեր հարևաններին և պատրաստ ենք պատշաճ հյուրասիրել նրանց։ Թող գան, և մենք այստեղ մի քաբաբով վերջ կդնենք լարվածությանը»,- նշել է թուրք խոհարարը։ Տեղի բնակիչներից մեկը նույնպես անդրադարձել է թեմային և նշել, որ Ռուբինյանը քաբաբը համտեսել է Ստամբուլում, սակայն իսկական համն ու թուրքական հյուրասիրությունը զգալու համար պետք է այցելել հենց Ադանա։ Վերջինս թե՛ ՀՀ ԱԺ նախագահին և թե՛ Հայաստանի ժողովրդին հրավիրել է Ադանա:
Հիշեցնենք, որ ավելի վաղ ՀՀ Ազգային ժողովի նիստի ժամանակ «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Շիրազ Մանուկյանի հետ բանավեճի ընթացքում Ռուբեն Ռուբինյանը, անդրադառնալով հետազոտական աշխատանքի շրջանակներում Թուրքիայում լինելուն, նշել էր, որ հավանել է տեղի խոհանոցը և այցելել հայկական եկեղեցիներ։
Վերջինս մասնավորապես ասել էր. «Էնտեղ սիրում էի ուտել քեբաբ, Ադանա Քեբաբ, շատ համով է, Իսկանդեր, համով բաներ: Էնտեղ հաճախ գնում էի պատրիարքարան, որովհետև ինձ հետաքրքիր էր: Ստամբուլի հայկական եկեղեցիներն էի սիրում գնալ ու ուսումնասիրել: Սիրով շփվում էի հայկական համայնքի ներկայացուցիչների հետ, երբ հանդիպում էինք, ու էսպես շարունակ»,- գրում է լրատվամիջոցը։

Զելենսկին մեկնել է Ստամբուլ՝ Էրդողանի հետ բանակցություններ վարելու (տեսանյութ)
3617:49
«Կապիտուլյացիայի խորհրդանիշ դարձած իշխանությունների ներկայացուցիչները խոսում են Սերժ Սարգսյանի գործունեությունից»․ Արմեն Հարությունյան
5616:30
«Փաշինյանը խորհրդարանական ընդդիմության դեմ օգտագործելու է մի քանի սցենար»․ Անի Սամսոնյան
6816:18
Մոջթաբա Խամենեին հրաման է տվել երկրի զինված ուժերին
16316:01
«Սերժ Սարգսյանի հարցազրույցից հիստերիկ նոպաների մեջ են ընկել»․ Արմեն Աշոտյան
8815:42
«Հպարտ քաղաքացիները և հերոս հարկատուները ձեզնից արդարադատություն են ակնկալում»․ Տիգրան Դավուդյան
8314:48
«Ժողվրչոն թիկնապահներով, մատուցողուհիներով խաշ է ուտում բակում»․ Գագիկ Համբարյան (տեսանյութ)
8414:18
«Ընդդիմության տեղի համար պայքարի նոր ալիք է սկսվել»․ Հակոբ Բադալյան
8013:48