«Բնությանը միլիոնավոր դոլարների վնաս պատճառելու գործը ծածկադմփոց արեցիք». Ոսկան Սարգսյան

Լրագրող Ոսկան Սարգսյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Բնությանը միլիոնավոր դոլարների վնաս պատճառելու գործը ծածկադմփոց արեցիք
ՀՀ գլխավոր դատախազությունը հայտնում է, որ Տավուշի մարզում, 2026 թվականի 1-ին կիսամյակում, քրեական վարույթներով, ինչպես նաև դատախազական ներգործության միջոցների կիրառմամբ, պետությանը, համայնքին, պետական և համայնքային մասնակցությամբ կազմակերպություններին պատճառված վնասի վերականգված գումարի չափը կազմել է 43 միլիոն 311 հազար դրամ: Ընդամենը 43 միլիոն դրամ, այն դեպքում, որ ծածկադմփոց է արվել բնությանը միլիոնավոր դոլարների վնաս պատճառելու վերաբերյալ քրեական գործը։
2020 թվականից Իջևանի գինու, կոնյակի գործարանի կողմից ապօրինի կերպով Աղստև գետի հունը փոխելու, գետի հունում երկար, մեծ բետոնե պատ կառուցելու հետևանքով դենդրոպարկը մնացել է առանց ոռոգման ջրի, ծառայգում չորացել են 1500-ից ավելի հազվագյուտ ծառեր ու թփեր, որոնիցից մոտ 250 տեսակը դենդրոպարկում արդեն վերացել է։ Հայտնի չէ, թե դրանից հետո ինչ տրամաբանությամբ բուսաբանական այգու կարգավիճակ ունեցող Իջևանի դենդրոպարկից 5,7 հեկտար տրվել է բնությանը միլիոնավոր դոլարների վնաս տված Իջևանի գինու, կոնյակի գործարանին: 2023թ․ փետրվարի 2-ին «Արգելոցապարկային համալիր» ՊՈԱԿ-ի տնօրեն (այժմ նախկին) Լևոն Գաբրիելյանի և Իջևանի գինու, կոնյակի գործարանի միջև կնքվել է վարձակալության պայմանագիր, 5,7 հա տարածքը, որը դենդրոպարկի մաս է, հատկացվել է գինու, կոնյակի գործարանին՝ հանգստի գոտու վերածելու նպատակով։ Իջևանի գինու, կոնյակի գործարանն առանց շինթույլտվության հենապատ կառուցելու համար 2021թ․ մարտի 29-ին տուգանվել է 200 հազար դրամի չափով։ Սակայն գործարանը դրանից հետո շարունակել է կառուցապատումը, և 2021թ․ հուլիսի 14-ին երկրորդ անգամ է ենթարկվել վարչական պատասխանատվության՝ 2 միլիոն 500 հազար դրամի չափով։ 2021թ․ հոկտեմբերի 15-ին ՀՀ քրեական օրենսգրքի 308 հոդվածի 1-ին մասով և 290 հոդվածի 1-ին մասով քրեական վարույթ է նախաձեռնվել, սակայն որևէ մեկի նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցված չէ: 2026թ․ հունիսի 18-ին Գլխավոր դատախազություն հարցում եմ ուղարկել․ «Իջևանում Աղստև գետի հունի ավերման, այդ հունում Իջևան գինու-կոնյակի գործարանի կողմից ապօրինի մեծ պատ կառուցելու կապակցությամբ 2021թ․ հոկտեմբերի 15-ին ՀՀ քրեական օրենսգրքի 308 հոդվածի 1-ին մասով և 290 հոդվածի 1-ին մասով քրեական վարույթ է նախաձեռնվել։ Այդ վարույթը քննվում է հակակոռուպցիոն կոմիտեում։ Գլխավոր դատախազությունն այդ վարույթով դատախազական հսկողություն իրականացնո՞ւմ է, չի՞ խախտվել վարույթը ողջամիտ ժամկետում քննելու հանգամանքը։ Այդ քրեական վարույթով որևէ անձի մեղադրանք առաջադրվե՞լ է»։ Գլխավոր դատախազությունից պատասխանել են․ «Հարցման վերաբերյալ տեղեկացնում եմ, որ Քրեական վարույթը կարճվել է՝ Քրեական դատավարության օրենսգրքի 13-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով սահմանված՝ որևէ հանցանքի բացակայությունը հաստատվելու և ՝ Քրեական դատավարության օրենսգրքի 13-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով նախատեսված՝ անձանց նկատմամբ քրեական հետապնդում չհարուցելու և վարույթը շարունակելու բոլոր հնարավորությունները սպառված լինելու հիմքերով»։ 5 տարի շարունակված քննությամբ որոշվել է ,որ հանցագործության չկա, վարույթը շարունակելու բոլոր հնարավորություններն էլ սպառված են։ Այդ գործով 5 տարվա քննությամբ բացահայտելու բան չկար, քանզի ամեն ինչ բացահայտ էր։ Սա Ն․ Փաշինյանի իշխանության օրոք, իշխանության հետ սերտ կապեր ունեցողների հանդեպ արդար քննություն չկատարելու, նրանց հանդեպ քրեական հետապնդում չիրականացնելու ցայտուն օրինակ է»։

«Բնությանը միլիոնավոր դոլարների վնաս պատճառելու գործը ծածկադմփոց արեցիք». Ոսկան Սարգսյան
3500:06
Wildberries-ն ընդլայնում է վաճառողների աջակցության միջոցառումները
105Երեկ, 23:10
«Ռուսաստանի և Հայաստանի միջև ապրանքաշրջանառությունը նախորդ տարվա համեմատ նվազել է երկու երրորդով»․ Օվերչուկ
292Երեկ, 14:17
Ռուսաստանից Հայաստան Ադրբեջանի տարածքով ցորենի նոր խմբաքանակ է ուղարկվել
309Երեկ, 13:04
Իրանը կարող է համաձայնվել բացել Հորմուզի նեղուցը մեկ պայմանով
61805.08.2026, 23:10
ԱՄՆ-ն չի մեղմացնի Իրանի դեմ պատժամիջոցները
87205.08.2026, 23:02
«Բենզինի գինն այսօր էլ՝ +10 դրամ». Գեմաֆին Գասպարյան
39305.08.2026, 11:48
Ռուսաստանի նավթավերամշակման հզորությունը նվազել է մինչև 2002 թվականի մակարդակը. Bloomberg
166004.08.2026, 17:46