«Երկրի ստրատեգիան չպետք է կառուցվի պահի թելադրած քայլերով»․ Շիրազ Խաչատրյան

«Հենակետ» ՀԿ-ի փորձագետ Շիրազ Խաչատրյանի ֆեյսբուքյան գրառումը. «Ընդհանրապես, պետության արտաքին քաղաքականության նպատակը հարևանների համար անհասկանալի կամ անկանխատեսելի լինելը չէ։ «Ճկուն դիվանագիտությունը» չի նշանակում միաժամանակ վատթարացնել հարաբերությունները բոլոր առանցքային գործընկերների հետ՝ առանց հստակ հաշվարկված ռազմավարության։
Չի կարող իրեն նման շռայլություն թույլ տալ մի պետություն, որը գտնվում է թշնամական կամ բարդ հարաբերություններ ունեցող երկրների շրջապատում և դեռ երկար ճանապարհ ունի տարածաշրջանային կայունության ու հարաբերությունների կարգավորման ուղղությամբ։
Խելամիտ չէ հարավային միակ կենսական հարևանի գլխավոր թշնամիների հետ կարճաժամկետ շահերի համար քաղաքական խաղեր խաղալ՝ հույս ունենալով լուծել էներգետիկ կամ այլ մարտավարական խնդիրներ։ Նույնքան վտանգավոր է առանց համարժեք ձեռքբերումների հիմնովին փչացնել հարաբերությունները հյուսիսային գլխավոր հարևանի հետ, որի հետ կապված են երկրի տնտեսության, էներգետիկ համակարգի, տրանսպորտային կապերի և անվտանգության կարևոր բաղադրիչները։
Ավելին՝ եթե արտաքին քաղաքականությունդ զուրկ է հստակ ուղղությունից, առավել վտանգավոր է այն ուղեկցել կոշտ և բարձրագոչ հայտարարություններով՝ ստեղծելով տպավորություն, թե պետությունը իբր պատրաստ է ցանկացած պահի դիմել այս կամ այն քայլի։
Երկրի ստրատեգիան չպետք է կառուցվի իրավիճակային որոշումներով կամ պահի թելադրած քայլերով։ Ընդհակառակը, այն պետք է ձևավորվի երկարաժամկետ նպատակներով, ռիսկերի սառը գնահատմամբ և ուժերի հավասարակշռության հաշվարկով։ Հակառակ դեպքում երկիրը ոչ թե մեծացնում է իր «ինքնուրույնությունը», այլ աստիճանաբար ավելի խոր կախվածության մեջ է ընկնում այն նույն ուժերից, որոնց միջև փորձում է իբր հավասարակշռություն պահպանել»։

Առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև (լուսանկար)
4108:24
«Մենք ապրում ենք պետությունների կիսատրոհման ժամանակաշրջանում»․ Արգիշտի Կիվիրյան
10601:06
«Նորմալաֆոբ են սրանք՝ ինքնաբավ, հաջողակ մարդկանց ատող»․ Հովհաննես Իշխանյան
11300:36
«ՌԴ-ի համար այդ ռիսկերն առավել նախընտրելի են, քան Կովկասում գլոբալ սադրանքի ենթարկվելը»․ Հակոբ Բադալյան
12200:12
«Իրանի դեմ ԱՄՆ-ի սանձազերծած տնտեսական պատերազմին որևէ երկրի մասնակցություն անպատիժ չի մնա»․ Փույա Հոսսեինի
113Երեկ, 23:48
«Տիգրանաշենը հանձնելուց հետո ի՞նչ է լինելու մեր երկրի հետ. աղետ»․ Դավիթ Ջամալյան
92Երեկ, 23:24
Մոսկվայի մետրոյում իրականացված ստուգայցի ընթացքում ձերբակալվել է 140 անօրինական միգրանտ
189Երեկ, 22:36
«Մեր երեխաների շրջանում կա նկատելի ագրեսիա»․ Հակոբ Բադալյան
98Երեկ, 22:18