«ՀայաՔվե»-ն հանդես է եկել կոչով

«ՀայաՔվե»-ն ֆեյսբուքյան էջում հայտնում է․ ««ՀայաՔվե» ազգային քաղաքացիական միավորումը խստորեն դատապարտում է Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ի և Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու վեց եպիսկոպոսների նկատմամբ իրականացվող ապօրինի քրեական հետապնդումը։
- Խորհրդարանական վերջին ընտրությունները կեղծած և ժողովրդի իշխանությունը բռնազավթած ոչ լեգիտիմ վարչախումբը, Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու կանոնական հարցերին միջամտելով, Կաթողիկոսին պաշտոնանկ անելու օրակարգն առաջ տանելով, ուղիղ ձևով սպասարկում է թուրք-ադրբեջանական տանդեմի շահը՝ կազմաքանդելու մեր եկեղեցին և հայ ժողովրդին զրկելու իր ազգային, հոգևոր ինքնության պատվար հանդիսացող երկհազարամյա այս կարևորագույն ինստիտուտից։
Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու ներքին ինքնակառավարման իրավունքը հարգելը և նրա կանոնական ու վարչական գործունեությանը ցանկացած միջամտությունից զերծ մնալն ինչպես Հայաստանի Հանրապետության սահմանադրության պահանջն է, այնպես էլ պետության ստանձնած միջազգային պարտավորությունը:
Պետական իշխանության կողմից քրեական հետապնդման գործիքակազմի կիրառումը՝ Եկեղեցու վրա ճնշում գործադրելու նպատակով, Հայաստանի Հանրապետության սահմանադրական կարգի, իրավական պետության և կրոնական ազատության հիմնարար սկզբունքների ոտնահարում է:
Մասնավորապես, բարձրաստիճան հոգևորականների հանդեպ քաղաքական հետապնդումների մեջ դատարաններին ստիպողաբար ներքաշելն իշխանության ճյուղերի տարանջատման ու հավասարակշռման հիմնարար սկզբունքի կոպտագույն խախտում է, ինչը Հայաստանը բռնապետության վերածելու հստակ ցուցիչ է և ծանր հարված մեր պետության միջազգային հեղինակությանը։
«ՀայաՔվե» ազգային քաղաքացիական միավորումը պետական ինստիտուտներից պահանջում է.
- առաջնորդվել Հայաստանի Հանրապետության սահմանադրությամբ ու օրենքներով, զերծ մնալ գործող վարչախմբի քաղաքական ուղղորդումներից և անհապաղ դադարեցնել Ամենայն Հայոց Կաթողիկոսի և բարձրաստիճան հոգևորականների նկատմամբ ակնհայտ քաղաքական բնույթ կրող քրեական հետապնդումը,
- բացառել Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու ներքին ինքնակառավարման գործընթացներին պետական միջամտության ցանկացած փորձ,
- ապահովել Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ և միջազգային իրավունքի նորմերով երաշխավորված կրոնի ազատության և կրոնական կազմակերպությունների ինքնավարության լիարժեք պաշտպանությունը։
Կոչ ենք անում միջազգային կազմակերպություններին, մարդու իրավունքների պաշտպանության կառույցներին և Հայաստանի միջազգային գործընկերներին՝ հստակ գնահատական տալ տեղի ունեցող գործընթացներին, բարձրաձայնել և կանխել Հայաստանի սահմանադրական կարգի ու կրոնական ազատության դեմ ուղղված այս վտանգավոր քայլերը»:

Առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև (լուսանկար)
4108:24
«Մենք ապրում ենք պետությունների կիսատրոհման ժամանակաշրջանում»․ Արգիշտի Կիվիրյան
10601:06
«Նորմալաֆոբ են սրանք՝ ինքնաբավ, հաջողակ մարդկանց ատող»․ Հովհաննես Իշխանյան
11300:36
«ՌԴ-ի համար այդ ռիսկերն առավել նախընտրելի են, քան Կովկասում գլոբալ սադրանքի ենթարկվելը»․ Հակոբ Բադալյան
12200:12
«Իրանի դեմ ԱՄՆ-ի սանձազերծած տնտեսական պատերազմին որևէ երկրի մասնակցություն անպատիժ չի մնա»․ Փույա Հոսսեինի
113Երեկ, 23:48
«Տիգրանաշենը հանձնելուց հետո ի՞նչ է լինելու մեր երկրի հետ. աղետ»․ Դավիթ Ջամալյան
92Երեկ, 23:24
Մոսկվայի մետրոյում իրականացված ստուգայցի ընթացքում ձերբակալվել է 140 անօրինական միգրանտ
189Երեկ, 22:36
«Մեր երեխաների շրջանում կա նկատելի ագրեսիա»․ Հակոբ Բադալյան
98Երեկ, 22:18