Կիրակի, 30 օգոստոսի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +22 °C

«Օրենքի ընդունումը չի նշանակում, որ Հայաստանն այսօր հնարավորություն ունի դառնալու ԵՄ անդամ»․ Նիկոլ Փաշինյան

«Օրենքի ընդունումը չի նշանակում, որ Հայաստանն այսօր հնարավորություն ունի դառնալու ԵՄ անդամ»․ Նիկոլ Փաշինյան
106
Ուրբաթ, 07 օգոստոսի, 2026 թ., 10:54

2025 թվականին Հայաստանում ԵՄ-ին անդամակցության վերաբերյալ օրենքի ընդունումը չի նշանակում, որ Հայաստանն այսօր հնարավորություն ունի դառնալու Եվրոմիության անդամ։ Այս մասին հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ Ղրղզստանում ընթացող Եվրասիական միջկառավարական խորհրդի ընդլայնված կազմով նիստին։

«Հայաստանի Հանրապետությունը ի գիտություն է ընդունել ԵԱՏՄ անդամ չորս պետությունների ղեկավարների մայիսի 29-ի հայտարարությունը, որում աջակցություն էր հայտնվել Հայաստանում Եվրոպական միությանն անդամակցելու հարցով հանրաքվե անցկացնելու գաղափարին։ Ինչպես գիտեք, 2025 թվականին Հայաստանում ընդունվել է «Հայաստանի Հանրապետության՝ Եվրոպական միությանն անդամակցելու գործընթացի մեկնարկի մասին» օրենքը։ Նման օրենքի ընդունման ռազմավարական նպատակը մեր երկրի համար այլընտրանք ստեղծելն է։

Մենք հասկանում ենք, որ ԵԱՏՄ-ին և ԵՄ-ին միաժամանակյա անդամակցությունը անհնար է։ Սակայն նշված օրենքի ընդունունման փաստն ինքնին չի նշանակում, որ Հայաստանն այսօր հնարավորություն ունի դառնալու Եվրոմիության անդամ»,- նշել է նա։