«Հայաստանը կարիք ունի ավելի քան 100 հազար աշխատուժի». Թաթուլ Հակոբյան

Լրագրող Թաթուլ Հակոբյանի ֆեյսբուքյան գրառումը. «Հայաստանը այսօր մարդուժի կարիք ունի:
Գյուղերում, ավաններում ու քաղաքներում այսօր աշխատում են պարսիկներ, արաբներ, հնդիկներ...
Մեր գյուղի անվերջ կառուցվող դպրոցում աշխատում էին պարսիկներ, ապա՝ եգիպտացիներ, հիմա նորից տեսնում եմ պարսիկների: Մեկին տեսա խանութում երկու օր առաջ, հարց ու փորձ արեցի, ասաց Ահվազից է, ազգությամբ՝ բախտիյարի:
Եթե գյուղում գործ ունես, շատ բարդ է մարդ գտնել:
Եթե ես ասեմ, որ այսօր Հայաստանը կարող է 1 միլիոն մարդ ընդունել՝ նկատի ունեմ Սփյուռքից վերադարձ, բեյբի բում և այլն, ապա ինձ կարող են քննդատել ոչ պրոֆեսիոնալ մոտեցման համար և ասել, որ այդ թվի տակ չկա հաշվարկ:
Մեկ միլիոնը թողնեմ մի կողմ, բայց այսօր Հայաստանը կարիք ունի ավելի քան 100 հազար աշխատուժի, որը լրացնում են պարսիկներ, արաբները, հնդիկները և հալալ է նրանց, թող աշխատեն, մեր երկրում են աշխատում, ի վերջո, մեր երկրի համար են աշխատում: Ես կուզեմ, որ նրանք մնան Հայաստանում, դառնան ՀՀ քաղաքացիներ...
Եթե մեր երկիրն ունի ավելի քան 100 հազար աշխատուժի կարիք, ապա կարող է հավելյալ ունենալ մինչև 500 հազար բնակչություն եղած 3 միլիոնին գումարած:
Մեր գյուղատնտեսական հողերի ուղիղ կեսը չի մշակվում:
Աշխատուժի և բնակչության կարիք ունեն հատկապես մեր փոքր քաղաքներն ու գյուղերը, քանի որ վերջին 15-20 տարիներին տեղի է ունեցել ահռելի արտահոսք գյուղերից դեպի Երևան և հեռացել են քիչ թե շատ որակյալ մասնագետները, և այսօր նրանց տեղը ուղղակի դատարկ է:
Ինձ թվում է՝ պետությունը պետք է լրջարոն զբաղվի ապակենտրոնացմամբ և կանխի Երևանի հետագա կառուցապատումն ու ընդլայնումը:
Շատ կուզենայի, որ այս հարցերի մասին լիներ մեր ներքաղաքական բանավեճը: Բայց նման բանավեճի համար պետք է ունենալ համապատասխան գիտելիքներ, ապագայի տեսլական ու լիքը այլ բաներ»:

«Երբ տնտեսության մեջ սխալ խաղի կանոն է մտնում, դա կարող է ազդել բոլորի վրա»․ Գագիկ Ծառուկյան
190Երեկ, 11:18
ԱՄՆ-ն գտնվում է ԱԲ զարգացման շնորհիվ իրականացվող հսկայական տեխնոլոգիական հեղափոխության փուլում. Reuters
57913.10.2026, 23:24
ԵՄ-ն հաստատել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 22-րդ փաթեթը
96312.10.2026, 13:24
«COP17-ի անվան տակ պետությունը միայն կահույքի համար նախատեսել է 371 մլն դրամ». Անուշ Միրզոյան (տեսանյութ)
36312.10.2026, 13:12
«Կառավարությունը COP17-ի բրենդային նվերների համար ձախսել է շուրջ 290 մլն դրամ». Լիանա Մանուկյան (տեսանյութ)
31812.10.2026, 12:06
Եվրոմիությունն Ուկրաինային կհատկացնի մոտ երեք միլիարդ եվրո ռազմական օգնություն
71011.10.2026, 22:48
«Հայաստանի գոյութենական ու անվտանգային խնդիրները լուծված համարելու որևէ հիմք առկա չէ»․ Դավիթ Անանյան
33611.10.2026, 09:48
«Պետք է անդրադառնալ հարցին, թե ինչու ենք հանդիսավոր միջավայրում կարողանում միջոցառումը կազմակերպել՝ առանց բողոքի ակցիաների»․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
40910.10.2026, 13:12