«Հանրաքվեն կնշանակի, որ քաղաքացիները պետք է պատասխանեն մի հարցի, որն այս պահին գոյություն չունի»․ Նիկոլ Փաշինյան

Երբ ապագայում Հայաստանը որակապես պատրաստ լինի ԵՄ-ին անդամակցությանը, դա նույնպես չի նշանակի, որ մեր երկիրն ինքնաբերաբար կդառնա ԵՄ անդամ։ Այս մասին հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ Ղրղզստանում ընթացող Եվրասիական միջկառավարական խորհրդի ընդլայնված կազմով նիստին։
«Դրա համար անհրաժեշտ կլինի Եվրոմիության անդամ պետությունների համաձայնությունը և Հայաստանի քաղաքացիների հավանությունը։ Մյուս կողմից, ակնհայտ է, որ առանց նախնական ինստիտուցիոնալ նախապատրաստական աշխատանքների, հնարավոր չէ այդ հարցը ներկայացնել Հայաստանի քաղաքացիների որոշմանը։
Նույնիսկ դրանից հետո անհրաժեշտ կլինի Եվրոմիությանը ներկայացնել անդամակցության պաշտոնական հայտ։ Իսկ դրանից հետո Հայաստանը պետք է ստանա Եվրոմիությանն անդամակցելու թեկնածու երկրի կարգավիճակ։
Առանց թվարկված փուլերի առնվազն մեծ մասն անցնելու՝ նշված հարցի շուրջ հանրաքվեի անցկացումը կլինի անբովանդակ և կնշանակի, որ մենք մեր քաղաքացիներից ակնկալում ենք մի հարցի պատասխան, որն այս պահին պարզապես գոյություն չունի: Կնշանակի, որ մենք ակնկալում ենք, որ Հայաստանի քաղաքացիները ընտրություն կատարեն երկու այլընտրանքների միջև, որոնցից մեկը գոյություն չունի: Դա կլինի անհարգալից վերաբերմունք մեր ժողովրդի նկատմամբ և գործնականում՝ ոչ լեգիտիմ»։

Առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև (լուսանկար)
4108:24
«Մենք ապրում ենք պետությունների կիսատրոհման ժամանակաշրջանում»․ Արգիշտի Կիվիրյան
10601:06
«Նորմալաֆոբ են սրանք՝ ինքնաբավ, հաջողակ մարդկանց ատող»․ Հովհաննես Իշխանյան
11300:36
«ՌԴ-ի համար այդ ռիսկերն առավել նախընտրելի են, քան Կովկասում գլոբալ սադրանքի ենթարկվելը»․ Հակոբ Բադալյան
12200:12
«Իրանի դեմ ԱՄՆ-ի սանձազերծած տնտեսական պատերազմին որևէ երկրի մասնակցություն անպատիժ չի մնա»․ Փույա Հոսսեինի
113Երեկ, 23:48
«Տիգրանաշենը հանձնելուց հետո ի՞նչ է լինելու մեր երկրի հետ. աղետ»․ Դավիթ Ջամալյան
92Երեկ, 23:24
Մոսկվայի մետրոյում իրականացված ստուգայցի ընթացքում ձերբակալվել է 140 անօրինական միգրանտ
189Երեկ, 22:36
«Մեր երեխաների շրջանում կա նկատելի ագրեսիա»․ Հակոբ Բադալյան
98Երեկ, 22:18