«Տեսարանների ապահովման և ժողովրդին մոլորեցնելու հարցում Նիկոլ Փ-ին աջակցում են նաև դրսից»․ Անդրանիկ Թևանյան

«Մայր Հայաստան» ժողովրդական շարժումը հրապարակել է կուսակցության առաջնորդ Անդրանիկ Թևանյանի ուղերձը՝ կալանավայրից․ «Տեսարաններ՝ առանց հացի.
Հին հունական փիլիսոփայության հայրերը կառավարման վատագույն ձև էին համարում ամբոխի իշխանությունը՝ օխլոկրատիան, որը տիրանիայի՝ բռնիշխանության նախափուլն է։
Ամբոխին պետք է հաց և տեսարաններ։ Իսկ եթե հաց չկա, ապա տեսարանները պետք է հրամցվեն ամենօրյա ռեժիմով։
Քաղաքացի Նիկոլ Փ-ի իշխանությունը հենց այդպես էլ վարվում է։ Եվ որքան խորանում են տնտեսական խնդիրները, որքան գյուղացին մենակ է մնում իր աճեցրած բերքի հետ, որքան թանկանում է ապրուստի գինը, որքան ջրում են մնում չարտահանված ձկները, այնքան ավելի շատանում են սևազգեստ ԱԱԾ-ականներով տեսարանները, սեփականության աղմկոտ և նեոբոլշևիկյան ոճի վերաբաշխումները։
Տեսարանների ապահովման և հայ ժողովրդին մոլորեցնելու հարցում Նիկոլ Փ-ին աջակցում են նաև դրսից։ Դրանից հետո ծիրանը ՌԴ-ի կամ ԵՄ-ի տարածք չի արտահանվում, բայց «զատո» գեղեցիկ ֆոտոներ ենք ստանում։
Որքան շատ է Նիկոլ Փ-ի վարած քաղաքականության արդյունքում փչանում ծիրանը, այնքան նույն Նիկոլ Փ-ի արտաքին հովանավորները ծիրանի ջեմով բանկաներ են ցույց տալիս հայ ժողովրդին։
Տեսարանները Նիկոլ Փ-ին անհրաժեշտ են նաև ադրբեջանաթուրքական պահանջները բավարարելու իր քայլերը քողարկելու համար։ Որքան տիրաբար է Ալիևը Նիկոլ Փ-ից պահանջում ՀՀ Սահմանադրության փոփոխություն, այնքան Սահմանադրության խախտումներով տեսարանները մեր կյանքում շատանում են։
Նիկոլ Փ-ն պատրաստվում է սեպտեմբերին, իսկ դա նշանակում է, որ տեսարաններն աստիճանաբար ավելի ահասարսուռ են դառնալու։ Տարածք հանձնելն ու Սահմանադրություն փոխելը հեշտ գործ չէ»։

«Ի տարբերություն Փաշինյանի՝ Ալիևը դուրս է եկել ոչ թե հոգևոր սպասավորի, այլ հավատացյալ հոտի դեմ». Արամայիս Աղաբեկյան
6303:06
«Նիկոլը, Ալիևն ու Մակրոնն ամեն ինչ արեցին, որպեսզի Ռուսաստանը դուրս գա Արցախից». Մանուել Մանուկյան
8102:06
Մշակողները վախենում են, որ «արհեստական բանականության ապստամբությունը» կսկսվի 6-12 ամսից. Axios
23000:18
Բելառուսը ԶՈՒ սպառազինության մեջ ներդրել է լազեր, որը կարող է հարյուրավոր մետրեր հեռավորությունից այրել անօդաչու թռչող սարքեր
151Երեկ, 23:54
Հակոբ Շարբաթյանը՝ Եվրոպայի չեմպիոն, Ռոմիկ Հարությունյանը՝ փոխչեմպիոն
77Երեկ, 23:36
«Գլխավոր վտանգն այն է, որ հասարակությունը սովորել է Երևանին ստուգել Բաքվի միջոցով». Լևոն Զարգարյան
80Երեկ, 22:54
«Հայաստանի պատմության թանգարանում Հայաստանը նենգափոխում են Անատոլիայով». Արմեն Այվազյան (լուսանկար)
84Երեկ, 21:36
Yandex-ը վերականգնում է հասանելիությունը իր հիմնական ծառայություններին
152Երեկ, 21:24