Աշխարհում ամենաագրեսիվ երթևեկությունն ունեցող երկիրն Իտալիան է

Միջազգային նոր հետազոտությունը պարզել է, որ աշխարհի հայտնի զբոսաշրջային վայրերում երթևեկությունը հաճախ կարող է վերածվել իսկական փորձության: Discovercars.com մեքենաների վարձույթի հարթակի իրականացրած գլոբալ հարցման համաձայն՝ աշխարհում ամենաագրեսիվ երթևեկությունն ունեցող երկիրը Իտալիան է, որտեղ հարցվածների 23%-ը բախվել է անկանոն, կանոններն անտեսող և վտանգավոր վարման դեպքերի:
Ագրեսիվ վարորդների թվով 2-րդ տեղում հայտնվել է Մեծ Բրիտանիան (11%), որտեղ հատկապես բարդ է երթևեկությունը մայրաքաղաք Լոնդոնում, իսկ 3-րդ հորիզոնականում ԱՄՆ-ն է (9%): Թուրքիան և Իսպանիան 4-ական տոկոսով կիսում են 5-րդ հորիզոնականը:
Հետազոտությունը նաև թվարկել է վարորդների այն վարքագծերը, որոնք ամենից շատն են նյարդայնացնում մարդկանց. շրջադարձի կամ գոտի փոխելու ժամանակ թարթիչը չմիացնելը (56%), առջևի մեքենային շատ մոտ ընթանալը (46%), ձախ գոտում դանդաղ վարելը (43%), կտրուկ արգելակումը (20%):

Վարդենիսի, Մարտունիի, Աշոցքի տարածաշրջաններում ձյուն է տեղում
178Երեկ, 18:36
«Պետական հիմարության պատճառով ուզում են ժողովրդին պատժել». Պեդրո Զարոկյան (տեսանյութ)
50219.11.2026, 20:12
«Աջափնյակի այս խցանումը զուտ ենթակառուցվածքի խնդիր է». Դանիել Իոաննիսյան (տեսանյութ)
59018.11.2026, 21:24
«Շատ տարբեր մարդիկ ոնց որ թե չեն պատկերացնում համակարգային խնդիրը»․ Տիգրան Ավինյան (տեսանյութ)
74416.11.2026, 10:36
«Անդադար լսում ենք հատկապես տղա երեխաներին չվճարելու պատրվակով ավտոբուսից իջեցնելու դեպքերի մասին». Էլիզա Առաքելյան
104411.11.2026, 23:30
«Էս էլ ճամփին պետք կգա». Նիկոլ Փաշինյանը բանանը խցկեց գրպանը (տեսանյութ)
105411.11.2026, 22:54
«Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ն պարզաբանում է ներկայացրել
104311.11.2026, 19:06
«Ավտոմեքենայով տեղաշարժվելը մի փոքր շքեղություն պետք է դառնա». Տիգրան Ավինյան (տեսանյութ)
99409.11.2026, 15:01