Ուրբաթ, 14 օգոստոսի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +27 °C

«Լրագրողները կարող է ասեն՝ ինչո՞ւ չեք խոսում անձնական հակադրություններից». Նարեկ Կարապետյան

«Լրագրողները կարող է ասեն՝ ինչո՞ւ չեք խոսում անձնական հակադրություններից». Նարեկ Կարապետյան
45
Այսօր, 14:54

ՔՊ-ն ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում առաջարկել է Բաբկեն Թունյանի թեկնածությունը: «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանն իր ելույթում խոսեց տնտեսական խնդիրների մասին, ասաց, որ աղքատությունը կանգնած է 600 հազար մարդու դռանը, նշեց, որ տնտեսական այս մոդելով Լիբանանի օրն ենք ընկնելու: «Մեր լրագրողները կարող է ասեն՝ ինչո՞ւ չեք խոսում ինչ-որ անձնական հակադրություններից, մարդկանց խոսույթներից. ստեղ հլը նայեք՝ ինչին ենք հասել. պղնձի գինը բարձր, գումարները գալիս են, 1,4 մլրդ պարտքն ավելանում է, գյուղատնտեսությունը ընկնում է ու էդ ամբողջ ժամանակահատվածում դրել ենք, փոքր բիզնեսի հարկերը կրկնապատկել ենք»,- ասաց նա:

Նշենք, որ մոտ մեկ ժամ առաջ, լրագրողների հետ ճեպազրույցում, երբ Կարապետյանին հարցրել էին՝ որպես խմբակցության ղեկավար, անդրադառնալո՞ւ եք Էդգար Ղազարյանի հետ կապված թեմային, ասել էր՝ «կորոշենք, կներկայացնենք, մեկ ժամից իմ ելույթն է: Առաջնայինը, ինչի համար այսօր այստեղ եկել ենք, մեր երկրի համար կարևոր ապրուստի հարցի քննարկումն է»:

Նարեկ Կարապետյանի ելույթը