«Վիրավորվում են մարդիկ, որոնք ամենաարգահատելի լեքսիկոնն են մտցրել քաղաքական դաշտ»․ Տաթևիկ Հայրապետյան

Ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Ես ԱԺ նիստերին չեմ հետևում, որպես կանոն, լուրերն էլ շատերի պես նայում եմ «Արմքոմեդիի» տարբերակով, սակայն երբեմն անգամ սարկազմով չեմ կարողանում դիտել, քանի որ այն, ինչ կատարվում է, իմ պետության մասին է, և դա ինձ իսկապես շատ մտահոգում է։
Ինչևէ, վերջին զարգացումներից մեկ-երկու դրվագ այնուամենայնիվ տեսա։ Ինձ համար անհեթեթ է, երբ իբր վիրավորվում և դրանից հերսոտում են մարդիկ, որոնք ամենաարգահատելի լեքսիկոնն են մտցրել ՀՀ քաղաքական դաշտ՝ իրենց կուսակցության ղեկավարի ուղիղ մասնակցությամբ։ Որոնք իրենց թույլ են տվել ամենաբարոյազուրկ գրառումները կատարել թե՛ Հայ Առաքելական Եկեղեցու, թե՛ Ամենայն Հայոց Կաթողիկոսի, թե՛ հայ հոգևորականների նկատմամբ։ Որոնք իրենց թույլ են տվել ուղիղ ատելության խոսք հնչեցնել Արցախի հայերի հասցեին։
Առհասարակ, «ինչո՞ւ չես զոհվել» հակամարդկային արտահայտության հեղինակները պետք է նվազագույնը հասկանան, որ վիրավորանքի դեմ պայքարելուց առաջ պետք է նայեն հայելու մեջ ու տեսնեն, թե ոնց են ոտքից գլուխ թաթախված վիրավորանքը ու ատելության խոսքը մեր քաղաքական ու հանրային դաշտ բերելու գործում․․․»։

«Հետաքրքրվե՞լ են, թե ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատարն ինչու էր մեկնել Բաքու»․ Հակոբ Բադալյան
4622:18
«ՀՀ սահմանների հարևանությամբ մասշտաբային զորավարժություններ են սկսվել»․ Արա Պողոսյան
6521:54
«Չպետք է արդարացնենք այն ղեկավարների քայլերը, որոնք հարձակվում են եկեղեցիների վրա»․ Ռոբերտ Ամստերդամ (տեսանյութ)
5820:42
«Մեկ մարդու հիվանդ երևակայության հետևանքով հալածվում են քաղաքական այլախոհները»․ Գառնիկ Դանիելյան
5820:18
«Ոստիկաններ են ուղարկել իմ տուն՝ երեխաներիս ահաբեկելու համար»․ Զարուհի Փոստանջյան (տեսանյութ)
7519:54
«Ադրբեջանին օգնում են այն հայերը, ովքեր արդարացնում են հայրենի տարածքների զավթումը»․ Արա Պողոսյան
7019:48
«Ուժեղ Հայաստան»-ի ներկայացուցիչները հանդիպել են ԱՄՆ դեսպանության գործերի ժամանակավոր հավատարմատարի հետ
6719:30
Արտաքին հետախուզական ծառայության ղեկավար Քրիստիննե Գրիգորյանը մեկնել է Բաքու
9819:18