«Այն օրենքները, որոնք այս ոչ լեգիտիմ խորհրդարանը կընդունի, ապագայում կարող են վիճարկվել»․ Արման Աբովյան

ԱԺ նախկին պատգամավոր Արման Աբովյանը ֆեյսբուքյան էջում գրել է․ «Ուրեմն ևս մեկ անգամ արձանագրենք․ Հայաստանի նորընտիր խորհրդարանը լեգիտիմություն չունի, ինչի մասին հայտարարում են նաև «Հայաստան» դաշինքի և «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամները։ Դա հաստատվում է նաև 2026 թվականի հունիսի 7-ի ընտրությունների արդյունքներով ԵԱՀԿ դիտորդական առաքելության վերջնական զեկույցով, որտեղ, ըստ էության, արձանագրված են բազմաթիվ խայտառակ խախտումներ, ընտրողների նկատմամբ շանտաժ, ընդդիմության նկատմամբ անօրինական հետապնդումներ և, իհարկե այս սուտի պառլամենտի ապալեգիտիմության ամենագլխավոր փաստարկ, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ձայների խուլիգանավարի գողություն։
Հետևաբար, այն բոլոր որոշումները, օրենքներն ու ենթաօրենսդրական ակտերը, որոնք այս ոչ լեգիտիմ խորհրդարանը կընդունի, ապագայում կարող են վիճարկվել։
Անշուշտ, այս պահին դա քիչ հավանական է թվում, սակայն մենք պետք է մտածենք ապագայի և մեր երկիրը թուրք-ադրբեջանական անցուդարձի վերածվելու վերջնական կանխման հնարավորությունների մասին»։

«Այն օրենքները, որոնք այս ոչ լեգիտիմ խորհրդարանը կընդունի, ապագայում կարող են վիճարկվել»․ Արման Աբովյան
2313:18
«Դուք նույնիսկ իմ շողքի հետ բանավիճելու և ոտք քցելու ո՛չ խելք, ո՛չ գիտելիք չունեք»․ Ալեն Սիմոնյան
4413:12
«Պետք չէ քաղաքական ամբիոնը վերածել «Կիսաբաց լուսամուտներ»-ի»»․ Տիգրան Պետրոսյան
5212:42
«ՀԱՊԿ-ի հետ ինչ-որ չափով անդառնալիության կետը հատել ենք»․ Արթուր Հովհաննիսյան (տեսանյութ)
5012:36
«Բոքսի գնացողներ էլ կան մեր մոտ, տանձիկ ունեցողներ էլ կան». Նարեկ Կարապետյան (տեսանյութ)
6012:30
«Նիստերը «Ալֆրեդի սենյակի» են վերածվում». Ռուբեն Ռուբինյան (տեսանյութ)
6811:42
«Մարդիկ հիշում են՝ ինչպես էին զոհվածների մասունքները գցված գետնին». Արամ Վարդևանյան (տեսանյութ)
7611:24
«Երբ թքելու մասին է խոսվում, ինձ մոտ մի քաղաքական գործիչ է ասոցացվում». Վրույր Այվազյան (տեսանյութ)
7311:18