Չորեքշաբթի, 19 օգոստոսի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +23 °C

«Սա մարդկանց կտտանքների ենթարկելու և հոգեբանական տեռորի գործընթաց է»․ Տիգրան Աբրահամյան

«Սա մարդկանց կտտանքների ենթարկելու և հոգեբանական տեռորի գործընթաց է»․ Տիգրան Աբրահամյան
47
Այսօր, 20:42

ԱԺ նախկին պատգամավոր Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան էջում գրել է․ «Ամբողջ երկիրը պետք է ամոթանք տա՞ր, որպեսզի քննիչին ուղղված քաղաքական հրահանգը փոխվեր, ու ապօրինի կալանավորված Արեգնազ Մանուկյանն իր 13-ամյա աղջկան տեսնելու հնարավորություն ստանար։
Քաղաքական հետապնդումից բացի, սա մարդկանց կտտանքների ենթարկելու և հոգեբանական տեռորի գործընթաց է։
Մեր իրականության «աննախադեպերը» չափից շատ են, իսկ Արեգնազի հետ տեղի ունեցողը, բացի խորը ցավից, նաև փաշինյանական արդարադատության իրական արտացոլանքն է»: