«Անցած ընտրություններում ո՞ւմ փողերն էին զանգվածաբար բաժանվում որպես ընտրակաշառք»․ Կարապետ Ռուբինյան

ԱԺ նախկին փոխնախագահ, ՀՀՇ վարչության նախկին անդամ Կարապետ Ռուբինյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ի վերջո, անցած ընտրություններում ո՞ւմ փողերն էին զանգվածաբար բաժանվում որպես ընտրակաշառք։ Ինչո՞ւ մամուլը չի ծամծմում այս խնդիրը։ Ինչո՞ւ հասարակությանը չի հուզում այս հարցը։ Գուցե որովհետև պատասխանը բոլորը գիտեն․ առերևույթ դրանք Կարապետյանի, Ծառուկյանի և Քոչարյանի փողերն էին։ Բա հետո՞։ Հարյուրավոր հարուցված գործերի թելերը, ի վերջո, չպիտի՞ սլաք դառնային ու աներկբա ցուցանեին, պատասխանատվության կանչեին երկրում իշխանությունը փողով զավթել փորձող այդ հանցագործներին։ Պարզ տրամաբանությամբ այդպես պիտի լիներ, բայց առայժմ, որքան գիտեմ, ՀԷՑ-ի նախկին տնօրենից կամ փոխտնօրենից վերև ոչ մի սլաքի մասին չի հայտնվել։ Այս դադարն ու լռությունն ինձ անհանգստացնում են»:

«Գլխավոր վտանգն այն է, որ հասարակությունը սովորել է Երևանին ստուգել Բաքվի միջոցով». Լևոն Զարգարյան
3122:54
«Հայաստանի պատմության թանգարանում Հայաստանը նենգափոխում են Անատոլիայով». Արմեն Այվազյան (լուսանկար)
6021:36
Yandex-ը վերականգնում է հասանելիությունը իր հիմնական ծառայություններին
10621:24
ԱՄՆ-ում հետաքննություն են սկսել Թրամփին բոյկոտ հայտարարած հեռուստաընկերությունների նկատմամբ
15921:00
«Մեկ շաբաթից այս տեղանքում արդեն կես մետր ձյուն կլինի». Գագիկ Սուրենյան (տեսանյութ)
8220:24
«Վեց նման հարձակում, և Yandex-ը կմնա առանց ենթակառուցվածքների». Լեոնիդ Յուլդաշև
15420:06
«Այս պահից սկսած Ռուսաստանի և Ուկրաինայի միջև պատերազմում ուժի մեջ է ԷՆԵՐԳԵՏԻԿ ԶԻՆԱՐԱԴԱՐ». Թրամփ
17319:18
«Դավաճանության սկանդալի կենտրոնում». Մեգան Մարքլը ցանկանում է վերցնել երեխաներին և հեռանալ արքայազն Հարրիից
12718:36