«Կաթողիկոսն ընդունել է Քրիստոնյա գործարարների միության անդամներին»․ Մայր Աթոռ

Մայր Աթոռի տեղեկատվական համակարգը հայտնում է․ «Օգոստոսի 19-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց «Քրիստոնյա գործարարների միության» անդամներին։
Հանդիպման սկզբում երախտագիտության խոսքով հանդես եկան Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի կողմից նշանակված համակարգող Արժանապատիվ Տեր Արարատ քահանա Պողոսյանը և միության համահիմնադիր Շավարշ Կարապետյանը՝ Ամենայն Հայոց Կաթողիկոսին հայտնելով իրենց որդիական շնորհակալությունը ջերմ ընդունելության և մշտական աջակցության համար:
Իր օրհնությունը փոխանցելով ներկաներին՝ Վեհափառ Հայրապետն ուրախությամբ ողջունեց միության անդամների այցը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին՝ կարևորելով նմանօրինակ նախաձեռնությունների դերն ու նշանակությունը հայրենական կյանքի շենացման նվիրական գործում։
Հայոց Հայրապետն անդրադարձավ նաև Եկեղեցու առաքելության իրականացմանն ուղղված ծրագրերում երիտասարդ քրիստոնյա գործարարների բերած զորակցությանն ու աջակցությանը՝ ընդգծելով, որ Հայոց Եկեղեցին զորավոր է իր հավատացյալ հայորդիներով։
Հանդիպման ընթացքում միության անդամներն իրենց հուզող հարցերն ուղղեցին Նորին Սրբությանը՝ հայցելով Հայրապետի օրհնությունը, խորհուրդներն ու հայրական պատգամները՝ իրենց հետագա գործունեությունն առավել արդյունավետ, ազգանվեր ու եկեղեցաշեն ընթացքով իրականացնելու համար։
Վերջում Ամենայն Հայոց Կաթողիկոսը Տիրոջ զորակցությունն ու օրհնությունը մաղթեց ներկաներին՝ պատգամելով նրանց շարունակել իրենց գործունեությունը ի խնդիր հայրենանվեր ու եկեղեցանպաստ ծրագրերի իրականացման և հայրենիքի շենացման»։

«Կաթողիկոսն ընդունել է Քրիստոնյա գործարարների միության անդամներին»․ Մայր Աթոռ
2120:30
ԱՊՊԱ գործակալի ուշացման պատճառով կիլոմետրանոց խցանում է Երևան-Արմավիր ճանապարհին
2320:24
««Քննչական մարմնի ապացույցը բնավ համոզիչ չէ․ գուցե բարի անունն արատավորելու նպատակ ունեն»․ Ռուբեն Մելիքյան
3320:18
Ձերբակալվել է Վանաձորում և Գյումրիում 4 միլիոն եվրո արժողության ծրագիրը 4 տարի ղեկավարած Նատալյա Լափաուրին
3720:12
Հութիներն արգելափակել են սաուդյան 48 լցանավ
4919:48
2025-ը ռեկորդային տարի է եղել մարդասիրական աշխատողների նկատմամբ բռնության առումով. ՄԱԿ
13318:34
«Անցած ընտրություններում ո՞ւմ փողերն էին զանգվածաբար բաժանվում որպես ընտրակաշառք»․ Կարապետ Ռուբինյան
7817:54
«Մինչև պատմություն կարդա, ՀՀ տարածքը Բալզակի «շագրենի կաշվի» նման նվազելու է, երկրից բան չի մնա»․ Ոսկան Սարգսյան
6817:42