Երեքշաբթի, 25 օգոստոսի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +23 °C

«Քրեական ենթամշակույթի դեմ պայքարի մասին հայտարարություններն այլ բան չեն, քան ծաղր»․ Հակոբ Բադալյան

«Քրեական ենթամշակույթի դեմ պայքարի մասին հայտարարություններն այլ բան չեն, քան ծաղր»․ Հակոբ Բադալյան
45
Այսօր, 22:48

Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանի թելեգրամյան գրառումը. «Երբ երկրի վարչապետը խոսում է «կզացնելու» մասին՝ ու բացարձակ կապ չունի, թե ինչ համատեքստով, ապա այդ երկրում քրեական ենթամշակույթի դեմ պայքարի մասին պետական հայտարարությունները այլ բան չեն, քան ծաղր հանրության այն հատվածի հանդեպ, որը իրեն դիտարկում է այդ ենթամշակույթից դուրս։

Ընդ որում, ինձ շատ հետաքրքիր է, թե «կազացնելը» ինչպես են «Իրական Հայաստանի» կոնցեպտի հետ ներդաշնակեցնում դրա «կոնցեպտոլոգները», որոնք գեղագիտական դիրքերից մշակել են այդ փիլիսոփայությունն ու դրա համար ստացել պետական դրամաշնորհային մեծ պրեֆերենցիաներ։

Օրինակ, նրանց խորհրդատվությունը ներառել կամ ներառո՞ւմ է «կզացնելը», թե՞ պարզապես տեղավորվում է՝ «գեղագիտությունը արդարացնում է միջոցները» տրամաբանության շրջանակում»։

Աղբյուրը`   Հակոբ Բադալյան