Աշխարհում ծնելիությունն առաջին անգամ իջել է բնակչության բնական վերարտադրության մակարդակից ցածր

2026 թվականին աշխարհում ծնելիության մակարդակը պատմության մեջ առաջին անգամ հասել է այնքան ցածր ցուցանիշի, որ այն այլևս բավարար չէ բնակչության բնական վերարտադրության համար։ Այս եզրակացությանն են եկել Terra Incognita: The Economics of a Shrinking World հետազոտության հեղինակները։
Հետազոտության հեղինակներն են Փենսիլվանիայի համալսարանի պրոֆեսոր Խեսուս Ֆերնանդես-Վիլյավերդեն և Հյուսիսարևմտյան համալսարանի ասպիրանտ Պատրիկ Նորրիկը։ Նրանք ուսումնասիրել են աշխարհի 236 երկրի և տարածքի ծնելիության տվյալները՝ 1950-2023 թվականն ընկած ժամանակահատվածում։
Հետազոտողների հաշվարկներով՝ այսօր աշխարհում միջին ծնելիությունը կազմում է մոտ 2,2 երեխա մեկ կնոջ հաշվով կամ նույնիսկ ավելի քիչ։ Գիտնականների խոսքով՝ մարդկության պատմության ընթացքում նման իրավիճակ երբեք չի գրանցվել՝ ոչ համաշխարհային պատերազմների, ոչ էլ համավարակների ժամանակ։
Հարավային Կորեայում, Չինաստանում, Թաիլանդում, Կոլումբիայում և մի շարք այլ երկրներում այսօր արձանագրվող ծնելիության չափազանց ցածր մակարդակը պատմության ընթացքում նախադեպ չի ունեցել։ Ընդ որում, այս միտումը նկատվում է աշխարհի գրեթե բոլոր երկրներում՝ անկախ դրանց տնտեսական զարգացման մակարդակից, աշխարհագրական դիրքից կամ կրոնական առանձնահատկություններից։
Հետազոտության հեղինակները կանխատեսում են, որ եթե այս միտումը պահպանվի, ապա մոտ 2056 թվականին Երկրի բնակչությունը կհասնի իր առավելագույն թվին՝ շուրջ 9 միլիարդ մարդու։ Դրանից հետո աշխարհի բնակչությունը կսկսի աստիճանաբար նվազել։
Այս կանխատեսումը զգալիորեն տարբերվում է ՄԱԿ-ի գնահատականներից, ըստ որոնց աշխարհի բնակչությունը իր գագաթնակետին կհասնի միայն 2080-ականների կեսերին՝ մոտ 10,3 միլիարդ մարդու մակարդակում։
Ավելի վաղ ՄԱԿ-ը հայտարարել էր, որ ծնելիության նվազման հիմնական պատճառներն են՝
ֆինանսական դժվարությունները,
բնակարանի անհասանելիությունը,
անկայուն զբաղվածությունը,
կյանքի զուգընկեր չունենալը,
և ապագայի նկատմամբ աճող անհանգստությունը։
Միևնույն ժամանակ մարդկանց մեծ մասը շարունակում է ցանկանալ երեխաներ ունենալ․ հարցումների համաձայն՝ կանանց 38%-ը և տղամարդկանց 35%-ը կցանկանային ունենալ երկու երեխա։

«Սանահինի կամուրջն է. քար առ քար մեր պատմությունը քանդվում է». Լևոն Ջավախյան
108Երեկ, 22:12
«Տասնյակ միլիոնավոր դոլարների ծախս ընդդեմ եկեղեցու, իսկ Սպիտակ տան ներկայացուցիչն շտապում է Սուրբ Էջմիածին». Վահագն Ավագյան
110Երեկ, 21:24
Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է Սպիտակ տան հավատքի հարցերով գրասենյակի ավագ խորհրդականին (լուսանկար)
109Երեկ, 21:06
Կուրմուխի տաճարից մինչև Գանձակի դռներ․ պատմական ժառանգության շուրջ նոր բանավեճ Ադրբեջանի և Վրաստանի միջև
111Երեկ, 19:30
Արցախի մշակութային ժառանգության քաղաքական վերաձևակերպման մի քանի դրվագ. Monument Watch (լուսանկար)
53029.09.2026, 21:38
«Ինչո՞ւ ենք խաչակնքվում ձախից աջ»․ Զաքարիա Սրբազան (տեսանյութ)
63728.09.2026, 17:36
«ՀՀ Կառավարության զեկույցը հակասահմանադրական է». Մայր աթոռ
265624.09.2026, 23:30
Մահացել է արձակագիր Վահագն Գրիգորյանը
88123.09.2026, 23:24