Մեքսիկական ծոցի վերանվանումից հետո Թրամփն այսօր վերանվանեց Օնտարիո լիճը

ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը պաշտոնապես հայտարարել է ԱՄՆ-Կանադա սահմանին գտնվող Օնտարիո լճի՝ Ամերիկա լիճ վերանվանելու մասին։ Համապատասխան գործադիր հրամանագիրը նա ստորագրել է հինգշաբթի՝ օգոստոսի 27-ին:
Անվանումը կփոխվի ԱՄՆ-ի աշխարհագրական անվանումների համակարգում։ Նա չի կարող ստիպել Կանադային հետևել այս անվանակարգին։
Ամերիկացի առաջնորդը լճի վերանվանման իր ծրագրերի մասին հայտարարել է այս շաբաթվա սկզբին իր սոցիալական ցանցերում։ Նա գրել է, որ Վաշինգթոնը «լուրջորեն քննարկում է» նման քայլը, քանի որ «չի սպասում Կանադայից հետագա ակտիվ համագործակցություն»։
Հինգշաբթի օրը Սպիտակ տանը լրագրողների հետ զրույցում Թրամփը կրկին ընդգծել է, որ Կանադան դարձել է ԱՄՆ-ի «ամենավատ» առևտրային գործընկերը։ Լճի վերանվանումը տեղի է ունեցել երկու հարևան երկրների միջև առևտրային պատերազմի սրման ֆոնին. նրանք չեն կարողացել համաձայնության գալ առևտրային գործարքի շուրջ, նախ Վաշինգթոնը սահմանել է մաքսատուրքեր, որին հաջորդել է Օտտավայի հակադարձ քայլը։
Միացյալ Նահանգների և Կանադայի միջև պաշտոնական սահմանը անցնում է Օնտարիո լճի հյուսիսային և հարավային ափերի միջև ընկած ջրերի երկայնքով։ Ըստ ամենատարածված տեսություններից մեկի՝ դրա անվանումը ծագում է հյուսիսամերիկյան հնդկացիների ցեղի լեզվից և նշանակում է «Փրփրուն ջրերի լիճ»։
Նմանապես, Թրամփի վարչակազմն արդեն վերանվանել է Մեքսիկական ծոցը՝ այն անվանելով Ամերիկյան ծոց։

«Պետք չի լինել մի տեղ, որտեղ ո՛չ դու ցանկություն ունես, ո՛չ էլ մյուսները». Արարատ Միրզոյանը՝ ՀԱՊԿ-ի մասին (տեսանյութ)
6213:48
«Պրոցեսը տանում է դեպի դա, որ պաշտոնապես դիմենք ԵՄ լիարժեք անդամ դառնալու հարցով»․ Նիկոլ Փաշինյան
6913:30
Նոյեմբերի 8-ի երեկոյան և լույս 9-ի գիշերը հանրապետության մեծ մասում՝ նաև Երևանում, սպասվում է ձյուն
5613:24
«Գերիների և անհետ կորածների հարցը պետք է փնտրել Ադրբեջանի հետ խաղաղության ամրապնդման, ինստիտուցիոնալացման կետում». Արարատ Միրզոյան (տեսանյութ)
7811:54
«Թուրքիան սահմանը չի բացելու, քանի որ դա թույլ չի տալու Ադրբեջանը». Թաթուլ Հակոբյան
9011:18
ԱԺ հանձնաժողովների համատեղ նիստը՝ ուղիղ միացմամբ (տեսանյութ)
8810:06
Սամվել Կարապետյանը կալանավորվել է մեկ ամսով
11010:00
«Կան հարցեր, առաջնահերթություններ, որոնց վերաբերյալ մեկ ընդհանուր մոտեցում ձևավորելը խիստ անհրաժեշտ է». Տիգրան Աբրահամյան
8709:54