Աբովյանի ընտրությունների գլխավոր ինտրիգը. կառաջադրվի՞, արդյոք, Էդուարդ Բաբայանը. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է. «Վերջին օրերին մամուլում և սոցիալական ցանցերում նկատելիորեն ակտիվացել են Աբովյան համայնքի ղեկավար Էդուարդ Բաբայանի շուրջ հրապարակումները։ Տեղեկատվական այս «ալիքը» հուշում է, որ քաղաքական ջերմաստիճանը քաղաքում աստիճանաբար մոտենում է եռման կետին, իսկ առաջիկայում կարող է մեկնարկել բավականին թեժ ու լայնամասշտաբ արշավ՝ ուղղված նրա հնարավոր առաջադրման դեմ։
Բաբայանի անվան շուրջ ստեղծված այս իրարանցման պատճառը պարզ է. նա չի տեղավորվում ո՛չ իշխող ուժի, ո՛չ էլ այլ բևեռների դասական սխեմաներում, սակայն ունի ակնհայտ չափելի մեծ աջակցություն շարքային ընտրողների շրջանում։ Հենց այս գործոնն էլ նրա հնարավոր հայտը դարձնում է «անհարմար» քաղաքական տարբեր կենտրոնների համար, որոնցից յուրաքանչյուրն Աբովյանում ունի իր սեփական հաշվարկներն ու հավակնությունները։
Աբովյանն ավանդաբար եղել է քաղաքական ամենազգայուն համայնքներից մեկը, և համապետական ընտրությունների ավարտից հետո հիմնական ուժերի ուշադրությունը կենտրոնանում է հենց այստեղ։ Քաղաքը կարող է վերածվել իշխանական և ընդդիմադիր խոշոր խաղացողների բախման գլխավոր թատերաբեմի։
Սպասվում է նյարդերի ու ռեսուրսների լուրջ պայքար, որն ուղեկցվելու է թիրախավորված, այդ թվում՝ կեղծ տեղեկատվական արտահոսքերով։
Առաջիկա զարգացումները ցույց կտան, թե որքանով Բաբայանը կկարողանա դիմակայել սպասվող տեղեկատվական գրոհներին և արդյոք ի վերջո կգնա ընտրապայքարի մինչև վերջ։ Միևնույն ժամանակ պարզ կդառնա՝ նրա առաջադրումը կդառնա՞ Աբովյանի ընտրությունների գլխավոր քաղաքական ինտրիգը, թե՞ իրադարձությունները կընթանան բոլորովին այլ՝ անսպասելի սցենարով»։

«Ուիթքոֆն ու Քուշները Մոսկվա կժամանեն սեպտեմբերի 5-ին». #Axios
7418:01
«Երեք փակուղիները ճոճում են Նիկոլի իշխանության հիմքերը»․ Նարեկ Մալյան
6317:18
«Անվտանգության համակարգը պետք է փոխել այն դեպքում, երբ նոր համակարգն ավելի ուժեղ և արդյունավետ է»․ Վահան Բաբայան
5217:12
Գագիկ Ծառուկյանի կալանքը երկարաձգվեց 2 ամսով (տեսանյութ)
6516:48
«Թրամփը Իռլանդիա կմեկնի նոր Boeing 747-ով, որի անվտանգությունը մտահոգություններ է առաջացնում»․ #WP
14816:43
«Խաղամոլի դրույք է դրված սեղանին, և այդ դրույքը Հայաստանի պետականությունն է»․ Րաֆֆի Հովհաննիսյան (տեսանյութ)
6016:36
«Գագիկ Ծառուկյանին կալանքի տակ պահելու որևէ պատճառ չկա»․ Իվետա Տոնոյան (տեսանյութ)
6516:24
«Այսինքն՝ գործարարները պիտի մտածեն, որ հանկարծ քո ու աղջիկներիդ ներվերի վրա չազդե՞ն»․ Էդգար Ղազարյան (տեսանյութ)
6916:12