«Նախկին արատավոր բարքերը հայհոյող մարդիկ այսօր ավելի վատ բարքեր են տարածում»․ Նաիրի Հոխիկյան

Լրագրող Նաիրի Հոխիկյանը ֆեյսբուքյան էջում գրել է․ «Այս միտքս վարորդները լավ կհասկանան.
Երթևեկության մեջ երբ մեկը մեքենայով կտրուկ դուրս է գալիս քո մեքենայի դեմը և ստեղծում վթարային իրավիճակ, մտքումդ հայհոյում ես կարգազանց վարորդին ու նրա ազգուտակին, բայց երբ դու ես ուրիշի մեքենայի դիմացը կտրուկ վթարային վիճակ ստեղծում, մտքովդ չի անցնում, որ այդ մեկ ուրիշն էլ քո ազգուտակին է հայհոյում։
Երբ փորձում ես երթևեկության գիծ փոխել, իսկ ընթացող մեքենաները տեղ չեն տալիս, սկսում ես մտքումդ հայհոյել այդ մեքենաների վարորդներին, որ գոնե մեկը չի զիջում, հնարավորություն չի տալիս փոխել գիծը և շարունակել ճանապարհը, բայց երբ դու ես ընթանում և տեսնում ես գիծը փոխելու համար թարթիչը միացրած մեքենա, ինքդ չես զիջում ու հնարավորություն չես տալիս այդ մեքենայի վարորդին' փոխելու գիծը, և հաստատ մտքովդ չի անցնում, որ դու էլ ինչ-որ մեկի շուրթերին յոթ հարկանի հայհոյանքի հասցեատեր ես։
Ասածս այն է, որ երբ դու հայհոյում ես սրիկայություն անողին, ապա ինքդ էլ սրիկայություն մի արա, որ քեզ էլ ուրիշները չհայհոյեն։
Կյանքում բոլոր ոլորտներում է այդպես։
Նախկինում եղած արատավոր բարքերը, կոռուպցիան, կլանային շահերն ու բռնությունները հայհոյող մարդիկ այսօր ավելի վատ բարքեր են տարածում' ավելի շատ կոռուպցիա, ավելի շատ թայֆաբազություն, ավելի շատ բռնություններ' երևի չհասկանալով, որ նախկինում իրենց հայհոյանքը նույնկերպ հիմա վերադառնում է' ուրիշների շուրթերով։

«Ալեն Սիմոնյանը մի բան գիտեր, երբ ասում էր՝ ՀՀ-ն Ադրբեջանի անվտանգության երաշխավորն է, Ադրբեջանը՝ ՀՀ-ի»․ Արեգ Սավգուլյան
2800:36
«Ամեն օր է զիջման պրոցեսը և ՀՀ քաղաքացիների դեմ ծավալվող դավադրությունը․ դիմադրություն է պետք սկսել»․ Աննա Մկրտչյան (տեսանյութ)
3600:12
«Ինչ է կատարվում երկրի հետ՝ փաշինյանական բեմի կուլիսներում»․ Արման Աբովյան
53Երեկ, 23:36
«Բաքվի այս քայլից հետո Թեհրանում էլ ավելի լրջորեն կգնահատեն ԹՐԻՓ-ի վտանգները»․ Արմեն Այվազյան
69Երեկ, 23:18
«Հետաքրքրվե՞լ են, թե ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատարն ինչու էր մեկնել Բաքու»․ Հակոբ Բադալյան
67Երեկ, 22:18
«ՀՀ սահմանների հարևանությամբ մասշտաբային զորավարժություններ են սկսվել»․ Արա Պողոսյան
80Երեկ, 21:54
«Չպետք է արդարացնենք այն ղեկավարների քայլերը, որոնք հարձակվում են եկեղեցիների վրա»․ Ռոբերտ Ամստերդամ (տեսանյութ)
68Երեկ, 20:42
«Մեկ մարդու հիվանդ երևակայության հետևանքով հալածվում են քաղաքական այլախոհները»․ Գառնիկ Դանիելյան
68Երեկ, 20:18