Արցախի քաղաքական վերնախավն անհամբեր սպասում է․ «Հրապարակ»

«Հրապարակ»-ը գրում է․ «Այսօր՝ սեպտեմբերի 2-ին, Արցախի անկախության 35-րդ տարեդարձի առիթով Արցախի քաղաքական գործիչները միջոցառումներ են կազմակերպել, նախ՝ այց Եռաբլուր, ապա՝ Արցախի ներկայացուցչությունում խորհրդարանական ուժերի հավաք, իսկ երեկոյան Արցախի ներկայացուցչության շենքի բակում մշակութային ծրագիր է սպասվում։ Չնայած նշելու առանձնապես առիթ չկա, սակայն արցախյան քաղաքական վերնախավն անհամբեր սպասում է այսօրվան, քանի որ վերջապես մի վայրում կկարողանան հավաքվել եւ հույս ունեն, որ քաղաքական մեծամասնության՝ «Ազատ հայրենիքի» պատգամավորներին կկարողանան պատասխանատվության առջեւ կանգնեցնել ու ստիպել, որ Արցախի նախագահի եւ ԱԺ նախագահի պաշտոնները համալրեն։
Հիշեցնենք, որ Արցախի ԱԺ նախագահ Աշոտ Դանիելյանը հուլիսի 2-ին հրաժարական է ներկայացրել։ Դանիելյանն Արցախի ԱԺ նախագահի պաշտոնը ստանձնել էր 2025 թվականի մայիսի 21-ին՝ փոխարինելով Բաքվում գերեվարված Դավիթ Իշխանյանին։ Դանիելյանի հրաժարականից ուղիղ երկու ամիս անց այդ պաշտոնը թափուր է, որեւէ ուժ չի համարձակվում պատասխանատվություն ստանձնել, քանի որ ՀՀ իշխանությունները՝ Փաշինյանի գլխավորությամբ, դեմ են Արցախի պետական ինստիտուտների գործունեության շարունակությանը, անգամ չեն համարձակվում հավաքվել, քննարկել հարցը, նման փորձեր արվել են, բայց ոչ մեկը չի ներկայացել հանդիպման»։

«Կեղտոտ գործ կար անելու․ ընտրեցին ամենանենգ գործակալներին»․ Արթուր Համբարձումյան
8403:06
Ուիթքոֆի և Քուշների հետ Պուտինի բանակցություններն ավարտվել են
16900:25
«Տեսնես այս լուսանկարի համար Նազելիի ձեռքից մանդատը կվերցնե՞ն»․ Գագիկ Համբարյան
130Երեկ, 23:54
«Մարզչից պահանջում են ազատման դիմում գրել Լևոն Քոչարյանի հետ լուսանկար հրապարակելու համար»․ Սյուզի Բադոյան (տեսանյութ)
109Երեկ, 23:12
Մեկնարկել է Վլադիմիր Պուտինի հանդիպումը Ուիթքոֆի և Քուշների հետ (տեսանյութ)
168Երեկ, 21:55
«ՀՀ պատմության մեջ Նիկոլն առաջին ղեկավարն էր, որը կարողացավ թքել գաղութարարի երեսին»․ Գարեգին Միսկարյան
132Երեկ, 21:36
«Խոստովանում է, որ 2018-ին եղածը տապալել են ինքն ու իր թիմը»․ Հակոբ Բադալյան
100Երեկ, 21:12
«Ինչի՞ մասին է գրել, եթե ոչինչ չի եղել, ինքն էլ ոչինչ չի արել»․ Արեգ Սավգուլյան
94Երեկ, 20:48