«Երբ Նիկոլ Փաշինյանը մասնակցում էր միջոցառումներին, գլխի՞ չէր ընկել, թե նրանք ում տղաներն են»․ Էդգար Ղազարյան

«Եթե պիտի ապօրինի հարստացած մարդը պատասխանատվության ենթարկվեր, դա պետք է լիներ Նիկոլ Փաշինյանի պաշտոնավարման 8-րդ տարո՞ւմ։ Դա ոնց որ ինքը մեզ առաջին տարում էր խոստացել»,- «Հայելի»-ի եթերում ասել է ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Էդգար Ղազարյանը՝ խոսելով ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանի կալանավորումից։
«Բացե՛ք տեսանյութերը, տեսե՛ք՝ Գագիկ Խաչատրյանի տղաները ոնց էին գոհունակություն հայտնում Նիկոլ Փաշինյանի կառավարության ծրագրերից, համատեղ միջոցառումներ կազմակերպում, իրեն հրավիրում, ինքը գնում մասնակցում էր․ գլխի՞ չէր ընկել, թե նրանք ում տղաներն են, էդ բիզնեսների հիմքում ինչ գործընթացներ կան։ Այսինքն՝ որ պահին որ Գագիկ Խաչատրյանը, նրա տղաները Նիկոլ Փաշինյանի գործընկերներն են, համագործակցում են՝ սաղ նորմալ ա, որ պահին չէ, ինքը քնում-հելնում ա, 8 տարի հետո հիշում, որ Գագիկ Խաչատրյանը ժամանակին կոռուպցիայով է զբաղվել, ապօրինի հարստություն է կուտակե՞լ»,- նշել է ընդդիմադիր գործիչը՝ շեշտելով, որ կոռուպցիայի դեմ պայքարում իրավապահ մարմինները կարող են իրենց գործունեությունը կազմակերպել նաև օրինականության և հումանիզմի պայմաններում։ «Հիմա անշարժ մարդուն ձերբակալելը քրեական վարույթի հետ ի՞նչ կապ ունի, ի՞նչն էր խանգարում քննիչին շարունակել գույքերի նկատմամբ իր օրինական հետապնդումը, եթե Գագիկ Խաչատրյանը շարունակեր մնալ իր տան անկողնում»,- հավելեց Ղազարյանը։

«Այսինքն՝ գործարարները պիտի մտածեն, որ հանկարծ քո ու աղջիկներիդ ներվերի վրա չազդե՞ն»․ Էդգար Ղազարյան (տեսանյութ)
616:12
«Իսրայելի հետ Թուրքիայի հարաբերությունների սրման դեպքում ՆԱՏՕ-ն չի աջակցի Թուրքիային»․ Զախարովա
3916:01
Դատարանը հրապարակում է Գագիկ Ծառուկյանի խափանման միջոցի վերբերյալ որոշումը (տեսանյութ)
4015:54
«Երբ Նիկոլ Փաշինյանը մասնակցում էր միջոցառումներին, գլխի՞ չէր ընկել, թե նրանք ում տղաներն են»․ Էդգար Ղազարյան (տեսանյութ)
4915:42
«Պետք է ջրի օբյեկտիվ սակագին որոշել և ազատականացնել ջրի շուկան»․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
5215:24
«Ռուսաստանի հետ «սիլիբիլիները» չեն ավարտվել․ պարզապես դարձել են ընտրովի»․ Դավիթ Անանյան
4815:12
Վրաստանում կանցկացվեն Հայաստանի մշակույթի օրեր՝ նվիրված ՀՀ անկախության 35-ամյակին
5115:00
«Պատերազմից հետո առաջացավ Հայաստանի ամենածանր հակասություններից մեկը»․ Ստեփան Դանիելյան
5614:54