Ուրբաթ, 04 սեպտեմբերի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +26 °C

«Մեղադրանքում չկա օտարերկրյա հատուկ ծառայությունների կողմից հավաքագրվելու հանգամանք»․ Դերենիկ Մալխասյան

«Մեղադրանքում չկա օտարերկրյա հատուկ ծառայությունների կողմից հավաքագրվելու հանգամանք»․ Դերենիկ Մալխասյան
33
Այսօր, 13:24

«Մայր Հայաստան» կուսակցության անդամ Դերենիկ Մալխասյանը ֆեյսբուքյան էջում գրել է․ «Լկտի սուտ Անդրանիկ Թևանյանի մասին։ Մեղադրանքում գոյություն չունի 622 հազար դոլար, օտարերկրյա հատուկ ծառայությունների կողմից հավաքագրվելու հանգամանք»։

«Իրավապահ համակարգը տևական ժամանակ հրապարակային դաշտում հանրությանը մատուցում էր լկտի սուտ․ նշում էին 622 հազար դոլարի դիմաց օտարերկրյա հատուկ ծառայություններին գաղտնիք վաճառելու մասին,, բայց մեղադրանքում այդպիսի հանգամանք չկա»,- ֆեյսբուքյան ուղիղ եթերում մանրամասնում է Մալխասյանը։