«Ամայի տարածքների փոխարեն կարող են լինել հազարավոր հեկտարներով այգիներ, բայց մենք այդ խնդիրն ի վիճակի չենք լուծել»․ Նիկոլ Փաշինյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան էջում տեսանյութ է հրապարակել՝ կից գրառմամբ․ «Պետք է ձևավորենք ջրային ոլորտի բարեփոխումների ճանապարհային քարտեզ:
Դիլիջանում ընթացող «Ջրային ոլորտի բարեփոխումներ 2026-2031» թեմայով աշխատաժողովին հանդես եկա ելույթով»։
Տեսանյութում Փաշինյանն ընդգծում է․ «Այսօր ՀՀ-ում չկա գեթ մեկ բնակավայր, որը խմելու ջրի հետ կապված էական և շոշափելի խնդիրներ չունի: Այսօր ՀՀ-ում չկա գեթ մեկ բնակավայր, որը ոռոգման ջրի հետ կապված էական և շոշափելի խնդիրներ չունի: Այսօր Հայաստանում վարելահողերի և այգիների, տնկարկների միայն փոքր մասն է, որ հասանելիություն ունի ոռոգմանը, այսինքն, ըստ էության, մեր վարելահողերի մեծ մասը ընդհանրապես ոռոգմանը հասանելիություն չունի: Այն հատվածում, որտեղ կա ոռոգում, առանձին անդրադարձի թեմա են ոռոգման տեխնոլոգիաները և որակը: Եթե 21-րդ դարի չափանիշներով նայենք այն ջրաքանակը, որ անհրաժեշտ է տասնյակ հեկտարներով այգիներ ոռոգելու համար, այդ ջրաքանակը մենք օգտագործում ենք մի քանի հեկտար այգի ոռոգելու համար: Սա է պրոբլեմի հաջորդ կարևորագույն հատվածը: Մենք այսօր հանրապետությունում տեսնում ենք հազարավոր հեկտարներով ամայի հողատարածքներ, ակնհայտ է, որ այդտեղ կարող են լինել հազարավոր հեկտարներով այգիներ, որտեղ կարելի է ստանալ տասնյակ հազարավոր տոննաներով բերք, բայց մենք այդ խնդիրը ի վիճակի չենք լուծել:
Հաջորդ գլոբալ պրոբլեմը, որի հետ մենք առնչվում ենք․ օգտագործված ջրի մաքրումը ոչ թե կանոն է, այլ՝ կանոնից հիմնականում բացառություն, և ակնհայտ է նաև, որ ջրի օգտագործման այսպիսի որակը որևէ կերպ չի կարող ընդունելի լինել, որովհետև այն իր հետ բերում է հետևանքներ․․․ Մենք պետք է ձգտենք և հասնենք մի կետի, որ առանց մաքրման որևէ քանակության օգտագործված ջուր չպետք է բաց թողնվի բնություն»։

«Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղությունը նոր դարաշրջան է բացում Եվրոպայի համար»․ Դենիս Սամմութ
4014:13
«Ամայի տարածքների փոխարեն կարող են լինել հազարավոր հեկտարներով այգիներ, բայց մենք այդ խնդիրն ի վիճակի չենք լուծել»․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
3414:06
«Այս հանգամանքը նկարագրում է, թե ինչպիսի տեսք ունեն մեր գերիների աբսուրդային դատավարությունները»․ Տաթևիկ Հայրապետյան
4013:54
«Բաքվում պահվող հայ գերիների մաշկի վրայից խոշտանգման ճանապարհով վերացվել է խաչի տեսքով դաջվածքը»․ Սիրանուշ Սահակյան (տեսանյութ)
3913:48
«Ուիթքոֆն ու Քուշները առաջիկա օրերին կայցելեն Մոսկվա և Կիև»․ #RT
6313:43
«Մեղադրանքում չկա օտարերկրյա հատուկ ծառայությունների կողմից հավաքագրվելու հանգամանք»․ Դերենիկ Մալխասյան (տեսանյութ)
4513:24
«Բաքվում պահվող հայ գերիները բացարձակ մեկուսացվածության մեջ են»․ Սիրանուշ Սահակյան (տեսանյութ)
5513:06
Սամվել Կարապետյանը դատարանում հաղթել է բլոգեր Ռոման Բաղդասարյանին
7612:54