Վրաստանում կանցկացվեն Հայաստանի մշակույթի օրեր՝ նվիրված ՀՀ անկախության 35-ամյակին

2026 թվականի հոկտեմբերին Վրաստանում կանցկացվեն Հայաստանի մշակույթի օրեր՝ նվիրված Հայաստանի Հանրապետության անկախության 35-ամյակին։ Այս մասին հայտնում է ՀՀ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը։
«Սեպտեմբերի 3֊ին՝ նախապատրաստական աշխատանքների շրջանակում, ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Տիգրան Վիրաբյանը մեկնել է Թբիլիսի, հանդիպել Վրաստանի մշակույթի նախարարի տեղակալ Գիորգի Միրցխուլավայի հետ: Հանդիպմանը ներկա է եղել նաև Վրաստանում Հայաստանի Հանրապետության դեսպան Աշոտ Սմբատյանը։
Կողմերը քննարկել են Հայաստանի մշակույթի օրեր ծրագրի կազմակերպմանն առնչվող հարցեր, անդրադարձել երկկողմ մշակութային կապերի զարգացման նոր հնարավորություններին։
Նախարարի տեղակալն այցելել է նաև Թբիլիսիի Զաքարիա Պալիաշվիլու անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոն, հանդիպել թատրոնի գեղարվեստական ղեկավար Բադրի Մայսուրաձեի հետ:
Վրաստանում Հայաստանի մշակույթի օրեր ծրագիրը կմեկնարկի Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի գալա-համերգով, որը տեղի կունենա հոկտեմբերի 7-ին։
Նախատեսվում է նաև Երվանդ Քոչարի աշխատանքների ցուցադրություն, որը կգործի հոկտեմբերի 7-ից նոյեմբերի 8-ը»,- նշված է հաղորդագրության մեջ:

«Պետք է ջրի օբյեկտիվ սակագին որոշել և ազատականացնել ջրի շուկան»․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
4115:24
«Ռուսաստանի հետ «սիլիբիլիները» չեն ավարտվել․ պարզապես դարձել են ընտրովի»․ Դավիթ Անանյան
4115:12
Վրաստանում կանցկացվեն Հայաստանի մշակույթի օրեր՝ նվիրված ՀՀ անկախության 35-ամյակին
4215:00
«Պատերազմից հետո առաջացավ Հայաստանի ամենածանր հակասություններից մեկը»․ Ստեփան Դանիելյան
5014:54
«Դեռ չի պատկերացնում, որ շուտով ստիպված է լինելու հերքել, որ ինքը Նարեկ Նալբանդյանն է»․ Հակոբ Բադալյան
5814:42
«Տիգրանաշենի հայապատկան լինելը սահմանված է նաև միջազգային փաստաթղթերով»․ Մանե Թանդիլյան (տեսանյութ)
4914:36
«Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղությունը նոր դարաշրջան է բացում Եվրոպայի համար»․ Դենիս Սամմութ
8714:13
«Ամայի տարածքների փոխարեն կարող են լինել հազարավոր հեկտարներով այգիներ, բայց մենք այդ խնդիրն ի վիճակի չենք լուծել»․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
5714:06