«Ռուբեն Վարդանյանի՝ Արցախում մեծ հարսանիքի կնքահայր լինելը որակվել է որպես հանցավոր գործունեություն»․ Սիրանուշ Սահակյան

«Հրապարկվել է Ռուբեն Վարդանյանի մեղադրական եզրակացությունը և դատավճիռը։ Դատավճռի ուսումնասիրությունը ցույց է տվել, որ տեղի են ունեցել մարդու իրավունքների բազմաթիվ ու աննախադեպ խախտումներ, ողջ դատավարությունը եղել է ֆարս, դրա արդյունքը լեգիտիմ չէ, և մենք մեր փաստարկները ներկայացրել ենք ՄԻԵԴ»,- այս մասին ասուլիսի ժամանակ հայտարարեց ՄԻԵԴ-ում հայ գերիների շահերի ներկայացուցիչ Սիրանուշ Սահակյանը:
«Այս դատավճիռն էտալոնային է, որտեղ ոչ միայն խախտված են իրավական ու բարոյական նորմերը, այլև մարդկային ողջամտության և բանականության սահմանները, այնտեղ տեղ գտած փաստերը և, այսպես կոչված, ապացույցները և դրանց հիման վրա կատարված եզրահանգումները ուղղակի չեն տեղավորվում մարդկային առողջ դատողության, ողջամտության, բանականության տիրույթում․․․ Ռուբեն Վարդանյանին վերագրվել են մի քանի տասնյակ մեղադրանքներ՝ այդ թվում նաև ագրեսիա դրսևորելը և մարդկային զոհեր պատճառելը։ Նշվում է, որ 2021թ․ նոյեմբերի 16-ին հայկական Զինված ուժերը հարձակվել են Ադրբեջանի վրա, եղել է հակազդում և դրա հետևանքով եղել են զոհեր, տուժածներ։ Որպես ապացույց դատարանում հանդես է եկել տուժածը, որը նշել է, որ այդ հարձակման հետևանքով վնասվածքներ է կրել: Այս դրվագը վերագրվել է Ռուբեն Վարդանյանին․․․ Հիշեցնեմ, որ Ռուբեն Վարդանյանն Արցախում պետնախարարի պաշտոն է ստացել 2022թ․ նոյեմբերի 4-ին»,- նշեց իրավապաշտպանը։ Նա նաև հավելեց, որ Ռուբեն Վարդանյանն իր գործունեության ընթացքում տարբեր բարեգործական, սոցիալական ծրագրեր է իրականացրել, և այդ դրվագները ևս որակվել են որպես հանցավոր գործունեություն։ «Օրինակ՝ վերանորոգվել են դպրոցներ, մանկապարտեզներ, կամ Ռուբեն Վարդանյանը ֆինանսավորել է Արցախում տեղի ունեցած մեծ հարսանիքը, և այս հարսանիքի կնքահայր լինելը կրկին որակվել է որպես հանցավոր գործունեություն։ Դրվագներ կան նաև, որոնք առնչվում են «Ավրորա» մարդասիրական նախաձեռնությանը»,- մանրամասնեց Սահակյանը:

«Բաքվում պահվող հայ գերիները բացարձակ մեկուսացվածության մեջ են»․ Սիրանուշ Սահակյան (տեսանյութ)
2413:06
Սամվել Կարապետյանը դատարանում հաղթել է բլոգեր Ռոման Բաղդասարյանին
3512:54
«Ռուբեն Վարդանյանի՝ Արցախում մեծ հարսանիքի կնքահայր լինելը որակվել է որպես հանցավոր գործունեություն»․ Սիրանուշ Սահակյան (տեսանյութ)
3812:42
Թրամփը կիսվել է Ուիթքոֆի՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության մասին հոդվածով (լուսանկար)
9212:37
«Հայաստանն այսօր հայտնվել է քաղաքական և քաղաքակրթական գործընթացների հատման կետում»․ Արմեն Հովասափյան
4212:18
Առևտրի ոլորտում բացահայտվել է առանձնապես խոշոր չափերի հարկերից խուսափելու դեպք (տեսանյութ)
5212:03
ԱՄՆ-ում ՀՀ դեսպանը հանդիպել է Դոնալդ Թրամփի հոգևոր հովվի հետ
5011:48
«ԱՄՆ-ն ցանկանում է ավելի համապարփակ համաձայնագիր կնքել Իրանի հետ»․ #FT
8711:31