«Կեղտոտ գործ կար անելու․ ընտրեցին ամենանենգ գործակալներին»․ Արթուր Համբարձումյան

Նախկին ՔՊ-ական Արթուր Համբարձումյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. ««ինչո՞ւ են ինձ ասում շիշ բռնող: Ես նաև բարիկադներ եմ սարքել: Թող ասեն ՝ բարիկադ սարքող Հայկ»,-ահա այսպես, բողոքում էր Հայկ Սարգսյանը՝ 2018 թվականի՝ իրենց արևին, փողոցային հաջողած շարժումից հետո, երբ «Հրապարակ»-ը ՝ Ալենի նախկին զոքանչի թերթը, վերջինիս անվանել էր Նիկոլի շիշ բռնող:
Ես հավատում էմ, որ Հայկը այն ժամանակ կարող էր չհասկանալ, թե ինչ է կատարվում: Բայց հիմա՝ այսքան ողբերգությունից հետո, այսքան բացահայտումներիցս հետո էլ չի հասկանո՞ւմ:
Հայկ Սարգսյա՛ն, դու գետինը չե՞ս մտնում, երբ հարցազրույց ես տալիս ու Սերժիկի, Միքայելի, ՀՀ ԱԱԾ-ի սարքած 18 թվականի շոուն անվանում ես հեղափոխություն: Ինչի՞ համար եք սա անում էլի, ինձ հետաքրքրիր է: Փողի պակաս ունես, տուն պահելու խնդիր ունես: Չես ուզում կորպորատիվ էթիկետից դուրս գա՞լ:
Այսօր Երևանում՝ 18 թվականի ռեալիթի շոուի գլխավոր դեմքերից մեկի՝ Արմեն Գրիգորյանի գրքի շնորհանդեսն էր: Ելույթով հանդես եկավ Նիկոլ Փաշինյանը:
Լենինից էր խոսում, ֆրանսիական հեղափոխությունից էր բարբաջում:
Նիկո՛լ, դու ապրիորի չէիր կարող հեղափոխություն իրականացնել, որովհետև գտնվել ես ՀՀ ԱԱԾ-ի վերահսկողության տակ:
Նախկին ռեժիմի ժամանակ Արմեն Աշոտյանն աշխատում էր կրթության նախարար, Էդուարդ Շարմազանովը՝ ԱԺ փոխխոսնակ, Վիգեն Սարգսյանը պաշտպանության, Հրանուշ Հակոբյանը ՝սփյուռքի հարցերով նախարարներ էին, իսկ դու՝ Նիկոլ, աշխատում էիր ընդդիմադիր:
Դու հաստիքով ընդդիմադիր ես եղել՝ Նիկոլ:
Ահա դա է պատճառը, որ Սերժիկն ու իր շջրապատն առ այսօր հանգիստ ման են գալիս, վերահսկում են Հայաստանի մեդիա ու բլոգոսֆերայի զգալի մասը, ում ուզում սարքում են ընդդիմադիր, որ մտցնեն պառլամենտ: Ահա դա է պատճառը, որ դու ջրում ես վերջինիս հետ աֆիլացված մարդկանց տասնյակ միլիոնավոր դոլարների հասնող պարտքերը, իսկ մարտի մեկի դեպքերի ժամանակ Արցախից Հայաստան բերված ու ժողովրդի վրա բաց թողնված Օգանովսկու ու սպեցնազի Գագիկի փոխառությունների ներումն ընդհանրապապես խայտառակությունների
խայտառակությունն է:
Կեղտոտ գործ կար անելու:
Ընտրեցին ամենանենգ գործակալներին:
Բ$զերը գերակատարում են»։

«Ռուս-ուկրաինական պատերազմի ավարտվելը «գլխացավանք» է ստեղծելու Փաշինյանի լուզեր իշխանության համար»․ Սուրեն Սուրենյանց
2500:18
«Ես ձեզ ձայն չեմ տվել, որ Նիկոլի ասեղը թելեք՝ օգնեք փոխել Սահմանադրությունը»․ Մարգարիտ Եսայան
41Երեկ, 23:54
«Հետաքրքիր միտք են գեներացնում իրանցիները»․ Կարեն Հովհաննիսյան
60Երեկ, 23:30
«Իսկ արցախցիներին լսո՞ւմ եք, թե՞ հերթական անգամ որոշում եք նրանց փոխարեն»․ Հակոբ Հակոբյան
63Երեկ, 23:12
«Զեփյուռ Աբգարյանն ազատ արձակվեց դատարանի դահլիճից»․ Վարդուհի Սարգսյան
60Երեկ, 22:54
«Ինչ կլինի ՀՀ-ի հետ, եթե ավարտվի ռուս֊ուկրաինական հակամարտությունը»․ Գագիկ Համբարյան
84Երեկ, 22:36
«Ընտրական հանձնաժողովները ստացել են 6 դիմում և գրություն»․ Վահագն Հովակիմյան
63Երեկ, 22:06
««Հայրենիք» կուսակցության անդամի նկատմամբ տնային կալանք կիրառելու միջնորդությունը մերժվեց»․ Արսեն Բաբայան
63Երեկ, 21:48