«Եթե վստահ եք, որ այդ մեղադրանք կոչվածը հնարովի չէ, բաց դատավարություն արեք»․ Մանուկ Սուքիասյան

«Եթե դուք վստահ եք, եթե դուք թափանցիկ եք, եթե դուք գիտեք, որ այդ մեղադրանք կոչվածը հնարովի չէ, փուչիկ չէ, քաղաքական պատվեր չէ, արեք բաց դատավարություն, մենք պատրաստ ենք դրան»,- այսօր ԲԴԽ դիմաց «Մայր Հայաստան»-ի ակցիայի ժամանակ ասաց կուսակցության անդամ Մանուկ Սուքիասյանը։ «Բուն դատավարությունը պետք է տեղի ունենա բաց, հրապարակային, հանրության համար հասանելի, որովհետև մայիսից երկրի քաղաքական իշխանության շուրթերով սահմանվել է մեղադրանք, որը նախաքննության փուլում ու դատարան ուղարկված գործի մեջ արդեն իսկ փլվել է․ հավաքագրում չկա, 623 հազար դոլարի ստացում չկա ու այդպես շարունակ, չկա՛, չկա՛, հերքվել է այդ ամենը»,- նշեց Սուքիասյանը և շարունակեց․ «Պահանջում ենք նաև, որպեսզի Անդրանիկ Թևանյանի և Արեգնազ Մանուկյանի խափանման միջոցները փոխվեն՝ ազատազրկման հետ կապ չունեցող խափանման միջոցով՝ ընդհուպ մինչև առհասարակ խափանման միջոցի վերացում»։

«Այս շենքում չգտնվեց մեկը, որ համարձակություն ունենա հանդիպել ՀՀ քաղաքացիների հետ»․ Մանուկ Սուքիասյան (տեսանյութ)
913:30
ԱՄԷ-ն մտադիր է վերականգնել Իրանի հետ հարաբերությունները
3613:25
«Մեր երեխեքի գլուխը կերած մարդուն կարելի՞ է ժպտալով, խոնարհվելով բարև տալ». Գևորգ Պետրոսյան (տեսանյութ)
4013:12
«Եթե վստահ եք, որ այդ մեղադրանք կոչվածը հնարովի չէ, բաց դատավարություն արեք»․ Մանուկ Սուքիասյան (տեսանյութ)
4412:48
«Եթե Չալոն լիներ վարչապետ, երևի ավելի լավ խաղաղության պրոցես կսկսեր»․ Արա Պողոսյան
4912:30
«Փաշինյանը փորձում է 2018-ը պահել քաղաքական ներկայի մեջ»․ Արմեն Հովասափյան
4112:24
«Պահանջում ենք բաց և արդար դատավարություն»․ բողոքի ակցիա՝ ԲԴԽ-ի դիմաց (տեսանյութ)
5912:12
«Էշ-էշ բաներ են բարբաջում հայկական Սփյուռքի հասցեին»․ Արման Աբովյան
5312:00