«Ատլանտյան օվկիանոսում ամենահանգիստ փոթորկային սեզոնը կարող է գրանցվել»․ Լևոն Ազիզյան

1863
Երկուշաբթի, 07 սեպտեմբերի, 2026 թ., 13:06
«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Լևոն Ազիզյանը ֆեյսբուքյան իր էջում հայտնում է․ «Ատլանտյան օվկիանոսում վերջին 100 տարվա ամենահանգիստ փոթորկային սեզոնը կարող է գրանցվել
- Եթե մինչև սեպտեմբերի 12-ը Ատլանտյան օվկիանոսում ոչ մի փոթորիկ չձևավորվի, ապա այս տարվա փոթորկային սեզոնը կդառնա վերջին 100 տարվա ամենահանգիստը։
- Այս սեզոնին ձևավորվել է 5 արևադարձային ցիկլոն, սակայն դրանցից ոչ մեկը չի հասել փոթորկի ուժգնության։
- Դա կապվում է Էլ Նինյոյի ազդեցության հետ, որը նպաստում է արևադարձային Ատլանտիկայի վրա քամու ուղղահայաց շեղման ուժեղացմանը։ Քամու ուժեղ ուղղահայաց շեղումը խախտում է արևադարձային ցիկլոնի ուղղաձիգ կառուցվածքը՝ թույլ չտալով, որ այն պատշաճ ձևավորվի և ուժգնանա՝ հասնելով փոթորկի աստիճանի»։

Աղբյուրը` Լևոն Ազիզյան

«Իսկ ո՞վ է որոշել, որ Շաքիի ջրվեժը պետք է «միացնեն» առավոտյան ժամը 11:00-ին». Շիրակ Բունիաթյան (տեսանյութ)
27907.10.2026, 01:06
«Ամբողջ քաղաքում սոսիները ծանրագույն վիճակում են». Քրիստինա Վարդանյան (տեսանյութ)
46804.10.2026, 21:48
«Մթնոլորտի համաշխարհային նոր վերլուծությունը մտահոգիչ պատկեր է բացահայտել»․ Լևոն Ազիզյան
57203.10.2026, 15:18
«Միջուկային փտախտը դեռ ծառը հատելու ցուցում չէ»․ Քրիստինա Վարդանյան (լուսանկար)
73830.09.2026, 10:18
«Ամեն դիպլոմ ունեցողին ոլորտ չեն վստահում»․ Քրիստինա Վարդանյան
88826.09.2026, 14:30
Շտապ ստորագրահավաք՝ ընդդեմ թափառող շների. ԱԺ ներկայացնելու համար անհրաժեշտ է 50 հազար ձայն
104423.09.2026, 23:48
«Ահա թե ինչու այս կենդանիների հարցը չի լուծվում». Ցոլակ Չադրյան
109022.09.2026, 20:48
Ուժգին կարկուտ՝ Ամասիայում (տեսանյութ)
113021.09.2026, 16:24