«Ներկա եմ եղել ԱԺ նիստին, բայց իմ հիշողության մեջ չի տպավորվել, որ այնտեղ պետական գաղտնիք է հնչել»․ Ագնեսա Խամոյան

«Ես ներկա եմ եղել այդ նիստին, հիշում եմ, որ նման նիստ ա եղել, բայց իմ հիշողության մեջ չի տպավորվել, որ այնտեղ պետական գաղտնիք է հնչել»,- դատարանի դիմաց լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանը՝ անդրադառնալով «Մայր Հայաստան» կուսակցության անդամ Արեգնազ Մանուկյանի մեղադրանքին։ «Դա բացառիկ նիստ չի եղել, որ մենք փակ, գաղտնի ռեժիմով ենք անցկացրել, բայց ես ձեզ վստահեցնում եմ, որ այդ նիստերից որևէ մեկի ժամանակ ինֆորմացիա, որը կարող էր իր մեջ պարունակել պետական գաղտնիք, չի եղել, գուցե բացառությամբ ՊՆ զեկույցների, որտեղ թվեր են հրապարակվում։ Չի եղել այնպիսի ինֆորմացիա, որը ինչ-որ հետաքրքրություն ա առաջացրել, իրենից ինչ-որ բան ա ներկայացրել»,- շարունակեց ընդդիմադիր պատգամավորը։
Նշենք, որ Արեգնազ Մանուկյանը մեղադրվում է Անդրանիկ Թևանյանին պետական գաղտնիք պարունակող տեղեկություններ հայտնելու մեջ։

Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Իրաքի ԱԳ նախարարի հետ
1122:36
«Փորձում է շեղել, որպեսզի մարդիկ պահանջեն ոչ թե Աջափնյակի մետրո, այլ Աջափնյակի բարեկիրթ թաղապետ»․ Հակոբ Բադալյան
2522:18
«Կարծում եմ՝ նախագահ Էրդողանը կանի այն, ինչ ես նրան կխնդրեմ». Թրամփ
12721:24
«СОР 17-ը ծառայեցնում եք պետբյուջեի հաշվին հարստանալո՞ւն»․ Գագիկ Համբարյան (տեսանյութ)
5221:18
«Միջազգային քրիստոնեական համայնքը պետք է սթափվի և արձագանքի»․ Ռոբերտ Ամստերդամ (տեսանյութ)
6520:24
«Պարզվում է՝ նոր Հայաստանում Լոմբրոզոյի և Հիտլերի «գործի» շարունակող կա»․ Կարեն Հեքիմյան
6020:00
«Ժամանակին շարքային բուքմեյքեր Սերոբը լսել է, որ թաղապետերի աշխատավարձը դառնալու է 1.2 միլիոն դրամ». Արեգ Սավգուլյան
7418:48
Էդվարդ Կարապետյանը նշանակվել է ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության պետ
7918:00