«Շահերի բախումն ակնհայտ է․ կա՛մ թաղապետը պիտի հրաժեշտ տա պաշտոնին, կա՛մ իր տիկինը»․ Արեգ Սավգուլյան

Պատմաբան Արեգ Սավգուլյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Սաշա Լյովայի Կատվալյանը Մալաթի-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավարն է, իսկ կինը՝ Շուշանիկ Ասիլբեկի Ղևոնդյանը, Երևանի Լյովա Կատվալյանի անվան N 86 մանկապարտեզ ՀՈԱԿ-ի տնօրենը։ Այսօր լրագրողի հարցին ի պատասխան՝ թաղապետն ասում է, որ անհամատեղելիության խնդիր չկա, որ կինը միակ թեկնածուն է եղել, մրցույթում հաղթել է և նշանակվել է տնօրեն։ Եվ մինչ իր նշանակումն է այդ ամենը եղել (2024 թ.)։ Ընդունեցինք ի գիտություն։
Մի կողմ թողնենք որ տիկնոջ նշանակման պահին, Ս.Կատվալյանը 2024-2026թթ. զբաղեցրել է «Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում» (ԵԱՍՄ) համայնքային հիմնարկի տնօրենի պաշտոնը և բնականաբար կարող էր բարեխոսել, անգամ մոռանանք, որ նա ՔՊ-ը անդամ է և ընդունենք, որ նաև նրա կինը ունեցել է բոլոր որակները թե՛ մասնագիտական, թե՛ աշխատանքային և թե՛ կառավարչական անրաժեշտ հմտությունները։ Գուցեև մեզ օգնության հասնի գրբաց տիկին Մանուշը և պատգամի, որ այս ամենը մարգարեական նախապատմություն ունի, կամ որոշակի օբյեկտիվ նախախնամությամբ է պայմանավորված կամ թավշա հեղափոխության սուբյեկտիվ հետևանքներով և իրավունքի ուժով, և այլն, և այլն և այլն։
Թաղապետ Ս.Կատվալյանը մոռանում է, որ անկախ վերոնշյալից միանշանակ առկա է շահերի բախում, որովհետև ինքն այժմ ունի վերադասի կարգավիճակ և կարող է օրինակ հանձնաժողով ստեղծել և ստուգել իր կնոջ ղեկավարած հիմնարկի գնումները, եղն ու բրինձը (օրվա քանակը), սաների թիվը, սանիտարական վիճակը և այլ բազմաթիվ հարցեր։ Ավելին՝ նման դեպքերում կոլեկտիվը հլու-հնազանդ կհամախմբվի տնօրենի կողքը և որևէ մեկի մտքով չի անցնի առարկել, հակաճառել կամ բողոքել տնօրենից, որովհետև վերևից ներքև փոխշաղկապված է։
Գուցե համայնքային կանոնադրությանը այս «ամուսնական տանդեմը» չի հակասում, բայց շահերի բախումն ակնհայտ է, ավելին անգամ կոռուպցիոն ռիսկեր կարող են լինել։ Կա՛մ թաղապետը պետք է հրաժեշտ տա իր պաշտոնին, կա՛մ նրա տիկինը։
Հ.Գ. Ի դեպ վերջերս էլ երկու տարբեր նախարարություններում նույն օրը փաթեթային ձևաչափով ամուսիններ նշանակվեցին որպես փոխնախարարներ»։

«Շահերի բախումն ակնհայտ է․ կա՛մ թաղապետը պիտի հրաժեշտ տա պաշտոնին, կա՛մ իր տիկինը»․ Արեգ Սավգուլյան
1118:36
«Իմ կինը մրցույթով է դարձել թիվ 86 մանկապարտեզի տնօրեն․ այստեղ որևէ խնդիր չկա». Սաշա Կատվալյան (տեսանյութ)
3518:24
«ՀՀ-ն Իրանի հետ կարող է հզոր պատնեշ դառնալ իսլամական դաշինքի ձևավորման ճանապարհին»․ Արա Պապյան
4118:06
«Հարավային Կովկասում ձևավորվել է աշխարհաքաղաքական նոր լանդշաֆտ»․ Ֆարիդ Շաֆիև
8217:43
«Իրավապահները փորձել էին Արեգնազի միջոցով ցուցմունքներ ստանալ, չէին ստացել, ու փորձում են վրեժ լուծել»․ Գեղամ Մանուկյան (տեսանյութ)
5317:24
«Փաշինյանի կառավարության համար ԵԱՏՄ-ից հրաժարվելը հեշտ է, բայց հետո ինչի՞ց պետք է բռնվի՝ պարզ չէ»․ Արտակ Զաքարյան
5917:18
«Ներկա եմ եղել ԱԺ նիստին, բայց իմ հիշողության մեջ չի տպավորվել, որ այնտեղ պետական գաղտնիք է հնչել»․ Ագնեսա Խամոյան (տեսանյութ)
6117:12
«Մեր երկրին հանրային նոր նախագծեր, քաղաքական նոր միտք է պետք»․ Վահե Հովհաննիսյան
5716:54